Կործանված ինքնաթիռի ղեկին եղել է առաջին կարգի բարձրակարգ օդաչու. ՌԴ ՊՆ
ОБЩЕСТВОՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այսօր առավոտյան Սև ծովում կործանված ռուսական «Տու-154» ինքնաթիռը, որն ուղևորվում էր Սիրիա, վարել է փորձառու օդաչու: Ինքնաթիռի ղեկին գտնվել է առաջին կարգի բարձրակարգ օդաչու Ռոման Վոլկովը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է tert.am-ը` ինքնաթիռը, որը պատկանել է Ռուսաստանի ՊՆ-ին, արտադրված է եղել 1983թ.-ին, ինքնաթիռի էսպլուատացիայի ժամկետը երկարաձգված էր մինչև 2018թ.:
Նշենք, որ ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



