Միշել Օբաման հանդես է եկել Սանտա-Կլաուսի օգնականի դերում
ОБЩЕСТВОԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման շաբաթ հանդես է եկել Սանտա-Կլաուսի օգնականի դերում: Կաթոլիկ Սուրբ Ծնունդի նախօրեին նա շփվել է երեխաների հետ, ովքեր զանգահարել են ձմեռային հրաշագործի ճանապարհին հետևող հատուկ ծառայություն:
ԱՄՆ-ի նախագահի կինը պատասխանել է մի քանի տասնյակ զանգի: Երեխաները հիմնականում նրան պատմել են իրենց մասին և թե ինչպիսի նվերներ են սպասում Սանտայից: Օբաման էլ իր հերթին նրանց տեղեկացրել է, թե տվյալ պահին մոլորակի որ մասում է գտնվում Սանտան: Մինչ զրույցի ավարտը հրաշագործը հասցրել է լինել Մալթայում, Իտալիայում, Հունգարիայում և այլ երկրներում:
«Ես հիմա Հավայան կղզիներում եմ, այլ ոչ թե Հյուսիսային կիսագնդում: Բայց ես իսկապես օգնում եմ Սանտա-Կլաուսին, քանի որ ապրում եմ նախագահի հետ և տիրապետում եմ արբանյակներից ստացված տեղեկատվությանը: Ես կարող եմ տեսնել, թե որտեղ է Սանտան և հպարտ եմ, որ օգնում եմ նրան»,- ասել է առաջին տիկինը երեխաներից մեկին:



