Իսրայելի ընդդիմությունը պահանջում է Նեթանյահուի հրաժարականը
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի ընդդիմության առաջնորդ Իցհակ Հերցոգը վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել հրաժարական տալ`երկրի համար ռազմավարական ձախողում որակելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից նախօրեին ընդունած բանաձեւը, որը պահանջում է վերջ դնել բնակեցման գործունեությանը, հայտնում է RIA Novosti-ն:
Վարչապետ Նեթանյահուին մեղադրում են ԱՄՆ նախագահի հետ լավ հարաբերություններ պահպանելու մեջ, իսկ ամերիկյան վարչակազմը չի լսել բանաձեւն արգելափակելու Իսրայելի խնդրանքները:
«Իսրայելի վարչապետի եւ աշխարհի ամենահզոր պետության ղեկավարի միջեւ մշտական հակամարտությունների ութ տարիները երեկ տվեցին իրենց արդյունքը: Նեթանյահուի ձախողումը, նրա քաղաքականությունը վտանգավոր են Իսրայելի համար:
Եթե վարչապետը պատասխանատվության գոնե մեկ կաթիլ ունի, նա պետք է հրաժարական տա, ասել է Սիոնիստական ճամբարի ղեկավար Հերցոգը:



