Ռուս դեսպանի սպանությունը նախապես ծրագրավորված է եղել. Թուրքիայի ՆԳՆ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ իրականացված հարձակումը, որի հետևանքով վերջինս մահացել է, ծրագրավորված է եղել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Մենք փորձում ենք բացահայտել ահաբեկչի կապերն ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Ներկա պահին հայտնի է մարդասպանի` Ֆեթուլլահ Գյուլենի հոսանքի հետ կապի մասին: Մահափորձը ահաբեկչի անձնական նախաձեռնության արդյունք չէ, այն նախագծված է եղել», - ասել է թուրք նախարարը:
Վերջինս ընդգծել է, որ 2015-ի հունիսին Թուրքիայում կատարվածը և ռուս դեսպանի սպանությունը մեկ ծրագրի նպատակներից են: Սոյլուն մատնանշել է, որ Կառլովի սպանությունը «այն ուժերի գործողության արդյունքն է, որոնք փորձում են խաթարել խաղաղության ապահովումը Մերձավոր Արևելքում»:



