Օբաման նախագահի պաշտոնում վերջին անգամ շնորհավորել է ամերիկացիների Սուրբ ծնունդը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահի անունից վերջին անգամ շնորհավորել է քաղաքացիներին Սուրբ ծննդյան կապակցությամբ՝ հիշեցնելով հաջողությունների, քրիստոնեական արժեքների մասին, հայտնում է Hill–ը։
«Ամենամեծ նվերը, որը ես ու Միշելը ստացել ենք վերջին 2 տարիների ընթացքում, ձեզ որպես նախագահ եւ առաջին տիկին ծառայելն է եղել»,– ասել է Օբաման։
«Մենք Ամերիկան ավելի հարգի ենք դարձրել ամբողջ աշխարհում։ Մենք մեզ վրա ենք վերցրել մեր մոլորակը մեր երեխաների համար պաշտպանելու եւ շատ այլ բաների համար մղվող պայքարի առաջատարությունը»,– հավելել է ԱՄՆ նախագահը։
Խոսելով Սուրբ ծննդյան մասին՝ Օբաման ամերիկացիներին հիշեցրել քրիստոնեական արժեքների մասին՝ քաղաքացիներին կոչ անելով ողջունել բոլոր կրոններն ու դավանանքները։
Նշենք, որ 2017-ի հունվարի 20-ին Օբաման վայր կդնի նախագահի լիազորությունները։



