Իրանն ու «վեցնյակը» միջուկային համաձայնագրի մասին փաստաթղթեր են հրապարակել
МЕЖДУНАРОДНОЕԻրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» միջուկային համաձայնագրի մասին նախկինում անհայտ 8 փաստաթուղթ են հրապարակել, որպեսզի հաստատեն, որ Թեհրանը չի խախտում ուրանի հարստացման սահմանափակումների մասին պայմանավորվածությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Կազմակերպության կայքում հրապարակված որոշ փաստաթղթեր կնքվել են 2016-ի հունվարի 6-ին։ AP–ի փոխանցմամբ՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Իրանի ցածր հարստացված ուրանի պաշարները սահմանափակվում են 300 կգ–ի չափով։ Հրապարակված փաստաթղթերը վկայում են, որ Իրանի ցածր հարստացված ուրանը անհնար է օգտագործել բարձր հարստացվածի, ուստի այդ պատճառով այն 300 կգ սահմանափակման մաս չի կազմում։
Փաստաթղթերում նաեւ կա եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինիի կից նամակը։ Դրանում նշվում է, թե ինչու են փաստաթղթերը հրապարակվել համաձայանգրի կնքումից մեկ տարի անց։ Գործակալությունը նշում է, որ դա կարող էր պայմանավորված լինել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմամբ։
Ավելի վաղ Թրամփը սուր քննադատության էր ենթարկել Իրանի միջուկային գործարքը՝ պնդելով, որ այն իսլամական հանրապետությանը թույլ կտա միջուկային զենք ստանալ։



