ԱՄՆ-ն «Մանգիտսկու օրենքը» տարածել է ողջ աշխարհի վրա
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ստորագրված 2017 թվականին ռազմական կարիքների համար ծախսերի մասին՝ այսպես կոչված «Մագնիտսկու օրենքը» տարածվում է աշխարհի բոլոր երկրների վրա, գրում է kommersant.ru-ն:
2012 թվականին ընդունված օրենքը պատասխանատվություն է ենթադրում նրանց համար, ովքեր խախտում են մարդու իրավունքները: Այն նախատեսում է ռուս պաշտոնյաների համար վիզայի տրամադրման արգելք և նրանց ակտիվների սառեցում: Այժմ համանման միջոցներ կարող են կիրառվել ցանկացած երկրի քաղաքացու նկատմամբ:
Ինչպես նշվում է փաստաթղթում, նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել ցանկացած օտարերկրացու նկատմամբ, ով, իր կարծիքով, պատասխանատվություն է կրում «սպանությունների, խոշտանգումների և մարդու իրավունքների դեմ այլ մասշտաբային խախտումների համար: Պատժամիջոցները կարող են կիրառվել նաև կոռուպցիոն գործողությունների, առևանգումների և այլ իրավախախտումներին ներգրավվածության դեպքում:
Կայքը հիշեցնում է, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիայում կարող են ընդունել«Մագնիտսկու օրենքի» համանմանության օրենք: The Financial Times-ի տվյալներով՝ արդեն քննարկման է դրվել ռուսական բանտում մահացած փաստաբանի պատվին կոչված անօրինական եկամուտների լվացման դեմ պայքարի մասին օրենքում փոփոխությունը: Փաստաթուղթը նախատեսում է ողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումների մեջ կասկածվող օտարերկրացի քաղաքացիներին պատկանող բրիտանական ակտիվների սառեցում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ընդունվել է այսպես կոչված «Մագնիտսկու օրենքը» (կամ «Մագնիտսկու ցուցակ»), որը նախատեսում է վիզային և տնտեսական պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան և մարդու իրավունքների խախտման համար:



