«Ժողովուրդ». ՀՀԿ պատգամավորի եղբոր կողմից վրաերթի ենթարկվածը սպառնում է սկանդալային փաստեր ներկայացնել դատարանում
ОБЩЕСТВО«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր՝ Արթուր Ավագյանի կողմից վրաերթի ենթարկված Էդգար Սնխչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է սկանդալային փաստեր ներկայացնել դատարանում, որոնց մասին առայժմ չի ցանկանում բարձրաձայնել:
Հիշեցնենք, որ Էդգար Սնխչյանը հայտարարել է, որ վթարից հետո պատգամավորը և նրա եղբայրը խոստացել էին հոգալ իր բուժման ծախսերը, սակայն հետագայում հրաժարվել են:
Մինչդեռ տուժած երիտասարդի հարազատներից մի քանիսը երեկ լրագրողների հետ զրուցում ասել են, թե իրենց համար տարօրինակ է, թե ինչու է Էդգար Սնխչյանը բողոքում:
Էդգարն այս առնչությամբ ասաց. «Միայն մի բան կասեմ՝ իմ հարազատներին ձեռնտու չի, որ ես առողջ լինեմ: Ինչ ամոթ, ինչպես բնորոշեմ նրանց հայտարարությունները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



