Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Օրվա աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ: Թեև խնդիրները շատ են, և ստեղծված իրավիճակում ոչ բոլորն են ձեզ հասկանում, այնուամենայնիվ, փորձեք հանգստություն պահպանել: Աշխատեք ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները և ավելի ինքնավստահ լինել: Այսօր կարող եք ձեզ որոշ գնումներ թույլ տալ: Հագուստի ընտրության հարցում կանանց հետ խորհրդակցել չարժե:

Օրվա առաջին կեսը հարմար է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Միայնակ Խոյերին խորհուրդ է տրվում մասնակցել միջոցառումների և նոր ծանոթություններ հաստատել: Երեկոյան մեկուսանալու ցանկություն կունենաք,ինչը կօգնի վերականգնել ուժերը:

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե ռիսկի չգնաք և հնարքների չդիմեք:Գումարային հարցերում առավել զգուշավոր եղեք: Կարճ ժամանակում հարստանալու գաղափարը ձեր մտքից հանեք: Հակառակ դեպքում կորուստներ կկրեք: Անձնական հարաբերություններում ամեն բան լավ կդասավորվի: Օրվա ընթացքում դրական լիցքեր կստանաք:

Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով: Սկսած բոլոր գործերն իրենց ավարտին կհասցնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահաղացումներ կունենան: Ուղևորությունները հրաշալի կանցնեն:

Երկվորյակ: Ցանկացած իրավիճակում լավատես եք: Թեև օրը լի է խնդիրներով,համոզված եք, որ ի վերջո ամեն բան կգարգավորվի: Մտահաղացումները կյանքի կոչել չի հաջողվի, սակայն դրանցից հրաժարվել չարժե, կգա ժամանակ և կիրագործեք այդ ամենը: Կարող եք որոշ նախագծեր քննարկել, եթե համոզված եք սեփական ուժերի վրա:

Բարեհաջող օր է երեխաների հետ շփվելու համար: Փոքրիկների հետ հեշտությամբ լեզու կգտնեք և հաճելի ժամանակ կանցկացնեք: Երեկոյան կարող եք մասնակցել բարձրաշխարհիկ մջոցառումների կամ ընտանեկան հավաքույթների:

Խեցգետին: Այսօր աշխատանքի շուրջ մտորել չարժե: Մասնագիտական հարցերի համար լուծումներ փնտրելը ևս ցանկալի չէ: Հաջողության դժվար թե հասնեք, փոխարենը կփչացնեք թե՛ ձեր և թե՛ շրջապատի մարդկանց տրամադրությունը: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից:

Մի շտապեք օրն անհաջող համարել: Ձեզ համար շատ կարևոր գործում հնարավոր է զգալի առաջընթաց: Մտերիմներըի կողմից սպասեք հաճելի անակնկալների: Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել այն մարդու հետ, ում համակրում եք:

Առյուծ: Ինքնատիրապետումը մի կորցրեք և թույլ մի տվեք հունից հանել ձեզ: Փորձեք բարձր տրամադրություն պահպանել՝ հատկապես օրվա առաջին կեսին: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ ունեցած տարաձայնություններն այնքան էլ լուրջ չեն: Մի շատապեք զիջումների գնալ:Եթե փոքր-ինչ համբերատար լինեք, ապա կկարողանաք պաշտպանել ձեր տեսակետը:

Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարենպաստ չէ: Չի կարելի ասել, թե ծայրահեղ վիճակում եք, սակայն գումարային խնդիրների պատճառով որոշ մտահաղացումներ իրագործել չի ստացվի: Այսօր պարտքով գումար վերցնելը ցանկալի չէ: Փոխարենը սիրային հարցերում հաջողակ կլինեք: Դա վերաբերում է նաև այն Առյուծներին, ովքեր անձնական հարաբերություններում վաղուց կորցրել են լավատեսությունը:

Կույս: Մտերիմներին տեղյակ պահեք ձեր խնդիրների մասին, մի հրաժարվեք օգնությունից: Օրը նպատակահարմար է խմբակային աշխատանք կատարելու համար: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով: Հարցերին ձեր ինքնատիպ մոտեցումը ճիշտ տեղին կլինի: Բարձր պաշտոն զբաղեցնող մարդկանց հետ հանդիպումները, կարևոր փաստաթղթեր լրացնելը ցանկալի է հետաձգել:

Սիրային ժամադրությունը չի արդարացնի ձեր սպասելիքները, եթե ջանքեր չգործադրեք՝ այն առանձնահատուկ և անմոռանալի դարձնելու համար: Մի վախեցեք խախտել ավանդույթները, այսօր ոչ մեկի մտքով չի անցնի քննադատել ձեզ:

Կշեռք: Բարեհաջող օր է սպասվում: Հնարավոր են անսպասելի հաջողություններ, հաճելի զուգադիպություններ: Նշանի ներկայացուցիչները հիմնականում բարձր տրամադրություն կունենան: Ձեռք կբերեն նոր հետաքրքրություններ, նախասիրություններ, իսկ նոր բաներ սովորելու առիթը բաց չեն թողնի:

Հնարավոր են զվարճալի, ռոմանտիկ արկածներ, ժամադրություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ: Հրաշալի օր է ինչպես սիրային, այնպես էլ ընկերական նոր հարաբերություններ սկսելու համար: Ընտանիքի անդամների ցանկություններն իրականացնելու հնարավորություն կունենաք:

Կարիճ: Այսօր կարևոր է ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանել և չենթարկվել սադրանքների: Կարևոր որոշումներն ինքնուրույն կայացրեք: Եթե խորհրդի կարիք ունենաք, ապա դիմեք այն մարդուն, ով ձեզ հետ կապված որևէ շահ չի հետապնդում, անկողմնապահ է և կարող է օբյեկտիվ գնահատել իրավիճակը: Չի բացառվում, որ վերջինիս գնահատականը ձեզ դուր չգա:

Տանը հնարավոր են մանր անախորժություններ, ընկերների հետ վեճեր: Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ լեզու գտնել այսօր չի ստացվի: Հրաշալի օր է հանգստանալու և լիցքաթափվելու համար: Կարող եք գիրք կարդալ, կամ որևէ ֆիլմ դիտել: Դա կօգնի բարձրացնել տրամադրությունը:

Աղեղնավոր: Օրը բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենա օրիգինալ լուծումներից, անսովոր քայլերի կդիմեն: Եթե տուրք տաք երևակայությունը, ապա փայլուն մտահաղացումներն իրենց սպասեցնել չեն տա: Որոշ տարաձայնություններ կհարթվեն, կվերականգնվեն հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել էիք:

Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրությունների, սիրելիի հետ շփվելու համար: Կարող եք անձնական կյանքին վերաբերող լուրջ որոշումներ կայացնել: Նշանի շատ ներկայացուցիչներ երեխաների, ինչպես նաև ընկերերի հետ լավ ժամանակ կանցկացնեն և մեծ բավականություն կստանան:

Այծեղջյուր: Այսօր մի շարք հետաքրքիր մտահաղացումներ կծնվեն, նշանակալի հաջողությունների կհասնեք: Բոլոր սպասելիքները կարդարանան: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, հրավերներ: Այսօր ձեզ հետ մտերմանալ կցանկանան նրանք, ովքեր նախկինում խուսափել են ձեր ընկերակցությունից:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող է: Սիրելիից այսօր մեծ աջակցություն կստանաք: Միայնակ Այծեղջյուրները կեսօրին նոր ծանոթություններ կհաստատեն: Այս ժամանակահատվածում ձևավորված հարաբերությունները հետաքրքիր զարգացում կունենան:

Ջրհոս: Ամեն բան լավ կդասավորվի: Անգամ եթե որոշ խնդիրներ ծագեն, անհանգստանալու կարիք չկա: Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում առավել զգուշավոր եղեք: Հնարավոր է հասկանաք, որ սխալ մարդու եք վստահել: Այս դեպքում զայրանալն անիմաստ է, ճիշտ կվարվեք, եթե հետևություններ անեք և չկրկնեք թույլ տված սխալները:

Հարմար օր է ընկերական հանդիպումների համար: Հնարավոր են նոր, հետաքրքիր ծանոթություններ: Կարող եք այցելել տարեց ազգականներին, վերջիններս կշոյվեն ուշադրությունից և նույնպիսի հոգատարությամբ կշրջապատեն ձեզ:

Ձկներ: Ամսվա ընթացքում ծագած բարդ խնդիրներին կհաջողվի լուծումներ գտնել: Հեշտ չի լինի, սակայն կկարողանաք կողմնորոշվել, թե որ ուղղությամբ շարժվել: Նշանի շատ ներկայացուցիչներ անսպասելիորեն աջակցություն կստանան: Շարունակ անհանգստացնող ֆինանսական հարցերն ի վերջո կգտնեն իրենց պատասխանները:

Այս նշանի ներկայացուցիչներն անգործության չեն մատնվի, նորանոր զբաղմունքներ կգտնեն ոչ միայն իրենց, այլ նաև մտերիմների համար: Հրաշալի օր է բարեկամական կապերն ամրապնդելու, ընտանեկան միջոցառումների, նաև կարճատև ուղևորությունների համար:

Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»