Նորայր Եղյանը՝ 21 TV-ից հեռանալու, նոր ծրագրի և սեփական նախագիծ ունենալու կարևորության մասին
ЛАЙФԵրկար ժամանակ է՝ 21 TV-ի նախկին հաղորդավար Նորայր Եղյանը չի աշխատում այդ հեռուսաընկերությունում:
Past.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հակասություններ չեն եղել: Նորայրը նաև հավելեց. «Ստացա տեղեկություն, որ նախագիծը, որն արդեն դարձել էր մեր հավատարիմ հեռուստադիտողների առօրյայի մի մասը, այլևս եթեր չի գնալու: Տխրեցի շատ, ինձ համար iԶանգն այլ նշանակություն ուներ:Հենց այդ նախագծի շնորհիվ էր, որ մարդիկ ինձ ճանաչեցին, սիրեցին ու սկսեցին անվանել «մուլտիկ» կամ «iԶանգի Նորո»:
Իմ եթերային կերպարն արդեն անփոփոխ էր դարձել, մարդիկ սովորել էին իմ տեսակին,ինձ համար դա շատ ավելի պարտավորեցնող էր: Ինձ թվում է, որ յուրաքանչյուր հաղորդավարի համար իր նախագիծն ավելին է, քան աշխատանք:
Հրաժարվել դրանից բոլորի համար էլ բարդ է: Շատ առաջարկներ եմ ստացել, բայց չկար այն նախագիծը, որում ես ինձ տեսնում էի»: Մասնագիտությամբ դերասան Նորայրը պատմեց, որ վերադարձել է մասնագիտական աշխատանքին: Հիմա նա խաղում է թատրոնում և նկարահանվում Հանրայինով հեռարձակվող «Կյանքը շարունակվում է» ֆիլմաշարում: Մեր ընթերցողներին հաղորդավար-դերասանը տեղեկացրեց, որ այս պահին կա նոր հեռուստատեսային նախագիծը, որը շուտով կլինի եթերում:
Մեր զրուցակիցը չմանրամասնեց՝ որ հեռուստաընկերության եթերում է լինելու նոր նախագիծը:



