Պրեմիերա.Սուրեն Դավթյան և Պեպա. «Հանելուկ ես»
ЛАЙФ-Ձեր «Քիչ է քիչ» տեսահոլովակը հաճելիորեն ընդունվեց համացանցի օգտատերերի ու հանդիսատեսի կողմից, ա՞յդ է պատճառը, որ ձեր նոր «Հանելուկ ես» տեսահոլովակը կրկին զուգերգ է:
-Հաճելի է աշխատել արտաքնապես սիրունատես ու ձայնային տվյալներով օժտված երգչուհիների հետ: Իհարկե շնորհակալություն երկրպագուներին մեր աշխատանքը գնահատելու համա:
-Ու՞մ երգն եք կատարում այս անգամ:
-Երաժշտությունը` Ռիչարդ Մադլենյան, խոսքերի հեղինակն է Գրիգոր Կյոկչյանը:
-Գործիքավորումն այն համեղ համեմունքն է, որը գրավում է հանդիսատեսին, ում ե՞ք վստահել այդ կարևոր գործը:
-Համամիտ եմ, որ հաջողված աշխատանք ունենալու համար խիստ անհրաժեշտ է ճաշակով գործիքավորում, այս դեպքում այն կատարել է Artur & Bina Production-ը:
-Ինչպե՞ս ընտրեցիք երգչուհուն, ով պետք է ելույթ ունենար ձեզ հետ:
-Սոֆիայում ունեմ երաժիշտ ընկեր` Արթուր Նարդոսյանը, ով երկար տարիներ աշխատում է բուլղարացի հայտնի արտիստների հետ նրա ստուդիայում էլ ես ու Պեպա Պետրովան ձայնագրեցինք «Հանելուկ ես» երգը: Ի դեպ նվագել են Բուլղարիայում շատ հայտնի երաժիշտներ: Կարծում եմ երգչուհին համապատասխանում է այն չափանիշներին, որը ես պատկերացնում էի նոր երգի ու տեսահոլովակի համար:
-Ի վերջո ռեժիսուրան այն կարևոր հատվածն է, որ կարող է հիացմունքի գնահատականներ բերել: Ո՞վ է «Հանելուկ ես» տեսահոլովակի ռեժիսորը:
-Տեսահոլովակը նկարահանված է Բուլղարիայի Բուրգաս քաղաքում նկարահանող խմբի բոլոր անդամները այլազգի էին սակայն մոնտաժը կատարվել է Երևանում Կարեն Մելքումյանի կողմից: Հիմնական շեշտը դրված է գեղեցիկ տեսարանների վրա: Հուսով եմ այն դրական էներգիա կտա դիտողներին և ուրախ մթնոլորտի առիթ կդառնա:



