Շոտլանդիան կանգնել է դիլեմայի առաջ
МЕЖДУНАРОДНОЕՇոտլանդիան, ի տարբերություն Միացյալ Թագավորության կազմում եղող մնացած երկրների, կամենում է Եվրամիության հետ միասնական տնտեսության գոտում լինել և սեփական շահերը պաշտպանելու համար ավելի շատ իրավունքներ ունենալ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը՝ մանրամասնելով, թե կազմակերպված հանրաքվեի ընթացքում շոտլանդացիներն արդեն իսկ ազնվորեն քվեարկել են դրա օգտին, և արդար չէ, որ հիմա նրանք պիտի տուժեն մնացածի քվեարկության արդյունքում:
Բրիտանական կառավարությունը, բնականաբար, զայրացած է. այստեղ առանց այդ էլ բազում խնդիրներ ունեն լուծելու՝ ԵՄ–ից անջատվելու հետ կապված, հասկանալու, թե ինչպես են կարգավորվելու իրավահարաբերությունները եվրոպական մնացած երկրների հետ, և ահա Շոտլանդիան էլ նոր գլխացավանք է առաջացնում՝ պնդելով, թե կամ կառավարությունը պիտի որևէ եղանակ գտնի միայն Շոտլանդիային ԵՄ կազմում թողնելու համար, կամ նա մեկ այլ հանրաքվե կկազմակերպի և պարզապես դուրս կգա Միացյալ թագավորության կազմից:
Վարչապետ Թերեզա Մեյն արդեն անդրադարձել է շոտլանդական պահանջին և հայտարարել, թե տարեմուտին հանդես կգա ելույթով, որում ամենայն մանրամասնությամբ կշարադրի կառավարության մոտեցումներն ու ԵՄ–ից դուրս գալու հնարավորությունները: Ըստ վարչապետի՝ այդ ժամանակ շոտլանդացիների համար էլ պարզ կդառնա, որ Բրեքսիթը միայն ու միայն բարենպաստ ազդեցություն կունենա Միացյալ Թագավորության կյանքում և կօժանդակի իրապես ուժեղ և աշխարհի բոլոր երկրների հետ շատ ավելի արդյունավետ համագործակցող, իրապես ուժեղ Բրիտանիա դառնալուն:
Նիկոլա Ստերջենը, սակայն, անդրդվելի է. նա այս անգամ էլ Թվիթերում է հանդես եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Շոտլանդիան համոզված է, որ ԵՄ–ում մնալու իրենց որոշումը գործնական է և արժանի դիտարկման: Եվ եթե այն հաշվի չառնվի, այլ ելք, քան երկրորդ հանրաքվե կազմակերպելն ու Թագավորությունը լքելն է, չկա:
Թերեզա Մեյը վերցրել է նետած ձեռնոցն ու շարունակել դեբատը: Նա հայտարարել է, որ եթե Շոտլանդիան դուրս գա Թագավորության կազմից, ավտոմատ կզրկվի նաև ԵՄ անդամությունից, որովհետև նա առանձին չէ մաս կազմել դրան և մեն–մենակ չի կարող նման որոշում ընդունել, առավել ևս՝ միայն իր համար հասանելի դարձնել եվրոպական միասնական շուկան: Այլ կերպ ասած՝ պիտի նոր իրավական գործընթաց սկսել, իսկ մինչ այդ իսկական ողբերգություն կծավալվի երկրում, որովհետև Շոտլանդիան ԵՄ անդամ չի լինի, կորցրած կլինի նաև բրիտանական շուկան և օժանդակությունը, որ չորս անգամ ավելի մեծ է, քան ԵՄ երկրների հետ առկա ծավալները: Եվ ընդհանրապես՝ այս պահին Թերեզա Մեյն ավելի շատ ընդհանրական պլաններով է զբաղված, ոչ թե մասնավոր–շոտլանդական, ու դրանք կապված են բացառապես Բրեքսիթի, ոչ թե հակաբրեքսիթի հետ՝ հայտարարել է վարչապետը:
Կշարունակվի դեբատը, թե ոչ` կտեսնենք: Բայց հետաքրքիր է, որ երկու կողմերն էլ ճիշտ են. Շոտլանդիան քվեարկել է հանուն ԵՄ–ի կազմում լինելուն, բայց նաև՝ ժամանակին միայնակ չի քվեարկել ԵՄ մտնելու համար: Եվ թե այս դիլեման ինչպես պիտի լուծվի՝ անհայտ է:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...
5
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет



