Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինքնազբաղվածներին տրված արտոնությունը կաշխուժացնի տնտեսության քարացած ոլորտները

ЭКОНОМИКА
Դեկտեմբերի 8–ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենքների նախագծերի փաթեթով մի շարք հարկային արտոնություններ տրվեցին բիզնեսին: Մասնավորապես, «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ինքնազբաղված անձանց ազատել հարկումից: Պաշտոնական հաշվարկներով՝ տարեկան մինչև 9 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և վարձու աշխատողներ չունեցող շուրջ 1570 ինքնազբաղված անձ կազատվի հարկ վճարելու պարտականությունից: Այն կվերաբերի գործունեության 23 տեսակի՝ հագուստի արտադրությանը, նորոգմանը, փայտյա իրերի պատրաստմանը, լեզուների ուսուցման դասընթացներին, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմանը և այլն:
 
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով այս օրենքի ընդունմամբ հիմնականում շատ խնդիրներ կլուծվեն: Նախ՝ տեղերում կբարձրանա զբաղվածության մակարդակը, երկրորդ՝ ինքնազբաղվածը կկարողանա մինչև 300–350 հազար դրամ եկամուտ ունենալ, իսկ ամենակարևոր հարցն այն է, որ կարող է զարգանալ նաև արհեստագործական ոլորտը: Վերջինը կօգնի նաև այս կամ այն ուղղություններում ներգրավել երիտասարդներին, ովքեր մասնագիտացել են արհեստագործական ուսումնարաններում կամ քոլեջներում:
 
 
«Այստեղ նաև կլուծվի երիտասարդներին աշխատաշուկայում ինտեգրելու հարցը: Հաջորդ դրական քայլն այն է, որ դա նաև կնպաստի տուրիզմի զարգացմանը, քանի որ փոքր արտադրությունների միջոցով ստեղծված ձեռքի աշխատանքները հետաքրքրում են նաև զբոսաշրջիկներին: Նրանք շատ հաճախ ցանկություն են ունենում համայքներում ծանոթանալ ժողովրդական մշակույթին»,– ասաց Գ. Մակարյանը:
 
Աղքատությունը կրճատելու լավ առաջարկ է նաև ընտանեկան բիզնեսի գրանցումը: Այստեղ արդեն բիզնեսն ազատվում է հարկվելուց, եթե մինչև 18 մլն դրամ տարեկան շրջանառություն ունի, իսկ եթե ընտանիքի անդամին է ընդունում աշխատանքի, ապա «գործատուն» պետք է 5000 դրամ եկամտային հարկ վճարի:
 
 
«Այս դեպքում ընտանիքը կարող է ամսական 700–ից 800 հազար դրամ եկամուտ ունենալ և մոռանալ աղքատ լինելու մասին: Այսինքն՝ ստեղծվում է մի շղթա, որտեղ հնարավոր կլինի բոլոր կատեգորիաների ներկայացուցիչներին էլ ընդգրկել, իսկ դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ դրական կլինի»,– ասաց Գ. Մակարյանը:
 
 
Նրա դիտարկմամբ՝ նման շերտեր առաջանալուց հետո պետբյուջեն ոչ թե կտուժի, այլ կօգտվի, քանի որ աղքատության կրճատման ժամանակ կպակասի նաև պետբյուջեի բեռը: Բացի այդ, մարդիկ կկարողանան նաև իրենց կողմից ստեղծված ապրանքը հանգիստ ու անարգել իրացնել շուկայում:
 
 
«Եթե ուսումնասիրեք, ապա Հայաստանը նախկինում զարգացած է եղել նաև այդպիսի աշխատանքներով և հայկական կենցաղը լիքն է եղել նման արհեստագործական ոճի աշխատանքներով, ինչը տիպիկ ինքնազբաղվածության խնդիր է լուծել»,– ասաց Գագիկ Մակարյանը:
 
Նա նաև չի կարծում, որ այս օրենքի ընդունումից հետո ՓՄՁ–ները կսկսեն վերաձևակերպել և տրոհել իրենց բիզնեսները, քանի որ այն ձեռնտու չի լինի կայացած բիզնեսի ներկայացուցիչներին:
 
Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում ընտանեկան բիզնես գրանցողների թիվը կարող է հասնել տասնյակ հազարների: Բայց հիմա այն բավականին դժվար է զարգանում, քանի որ շատերը դեռ ծանոթ չեն դրա առավելություններին:
 
«Ցավոք սրտի, որոշ համայնքներում հարկային մարմիններն առանձնապես շահագրգռված չէին ընտանեկան բիզնես գրանցելու հարցում: Խոչընդոտներ էին ստեղծում, քանի որ հարկեր չպետք է վճարվեր: Եվ որպեսզի մարդիկ վստահեն ու չվախենան ՊԵԿ–ից, թե հետագայում այն կսկսի իրենց հարկման դաշտ բերել, պետք է որ գովազդային արշավը հենց ՊԵԿ–ը կազմակերպի և օգնի ոլորտի կայացմանը»,– ասաց Գ. Մակարյանը:
 
Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»