Իտալիայի ՆԳ նախարարը հաստատեց, որ Միլանում սպանվել Է Անիս Ամրին
ОБЩЕСТВОԻտալիայի ներքին գործերի նախարար Մարկո Մինիտին հաստատել Է, որ դեկտեմբերի լույս 23-ի գիշերը Միլանում ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել Է Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ կասկածվող թունիսցի Անիս Ամրին:
«Անկասկած, փոխհրաձգության ընթացքում սպանվածը Բեռլինում ահաբեկչություն կատարելու մեջ կասկածվող Անիս Ամրին Է»,-հայտարարել Է Մինիտին Հռոմում կայացած հատուկ մամուլի ասուլիսում:
«Լա Ռեպուբլիկա» թերթը գրում Է, որ Ամրին Ֆրանսիայից Միլան Է ժամանել գնացքով: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ին մոտ: Հրատարակության տեղեկատվությամբ, հենց որ Ամրին դուրս Է եկել գնացքից, ոստիկանական պարեկը նրան խնդրել Է փաստաթղթեր ներկայացնել: Դրա փոխարեն տղամարդը ատրճանակ Է հանել եւ կրակ բացել՝ միաժամանակ գոչելով՝ «Ալլահ աքբար»: Սկսված փոխհրաձգության հետեւանքով Ամրին սպանվել Է, վիրավորվել Է մեկ ոստիկան:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը Բեռլինի կենտրոնում վրաերթի Է ենթարկել սուրբծննդյան շուկայի այցելուներին, ինչի հետեւանքով զոհվել Է 12 մարդ, եւս 48 հոգի հոսպիտալացվել Է: Գերմանիայի իշխանությունները ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ կասկածում Էին 24-ամյա Անիս Ամրիին: Ոստիկանությունում հայտարարել են, որ հանցագործի դրդապատճառներն առայժմ պարզ չեն: Ամրին, իրավապահների տվյալներով, կապված Էր Գերմանիայում գործող իսլամիստների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



