Իրեր, որոնց նպատակի մասին մենք գաղափար անգամ չունենք (լուսանկարներ)
ЛАЙФՇուրջբոլորը շատ իրեր կան, որոնք ամեն օր տեսնում ենք , սակայն չգիտենք, թե ինչի համար են ստեղծվել:
AdMe.ru-ն բացահայտել է նման մի քանի «գաղտնիք»:
Ինչի համար է պետք վերնաշապիկի վրայի կտորը
Այն ստեղծվել է վերնաշապիկը կեռից կախելու համար:
Ինչի համար է հարկավոր նոթբուքի լիցքավորման լարի վրայի ցիլինդրը
Սա շատ պարզ, բայց կարևոր սարքավորում է և կոչվում է «ֆերիտային ֆիլտր»: Այն հեռացնում է սնուցող կաբելի հնարավոր անսարքությունները:
Ինչի համար է պետք ինքնաթիռի իլյումինատորի ապակու վրայի անցքը
Իլյումինատորի ապակին երկշերտ է: Երկու շերտերի վրա առկա ճնշման տարբերության պատճառով այն կարող է պայթել, իսկ այդ անցքը ստեղծվել է նրա համար, որ կագավորի ճնշումը:
Ինչի համար է հարկավոր ռետինի կապույտ հատվածը
Ի սկզբանե, ռետինի կապույտ հատվածը մարքում էր կոշտ թղթի վրայի առկա հետքերը, որոնք մաքրելիս կարմիր հատվածքը բծեր էր թողնում:

Ինչու են սպորտային կոշիկների վրա հավելյալ անցքեր արվում
Այս անցքերի նպատակը ոտքն ավելի ամուր գրկելն է, որպեսզի պարապմունքների ժամանակ թաթերի վրա վերքեր չլինեն:
Ինչի համար է ստեղծված գրիչի կափարիչի վրայի անցքը
Կարծիք կա, որ գրիչի կափարիչն այսպես է ստեղծվել, որպեսզի կուլ տալու դեպքում օդը կարողանար ներթափանցել թոքեր: Սակայն իրականում այդպես չէ: Անցքը արվել է նրա համար, որ լորձաթաղանթը կարողանա դուրս գալ կափարիչի միջից և այն չներծծի թոքերի մեջ:



