Ստամբուլում ԻՊ անդամների դեմ խոշոր ոստիկանական գործողություն է անցկացվել
ОБЩЕСТВОՍտամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակիցների դեմ նոր ոստիկանական գործողություն է անցկացվել, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գործողության ընթացքում ոստիկանության հատուկջոկատայիններին հաջողվել է ձերբակալել 41 կասկածյալներից 31-ին, ևս 10-ը դեռևս գտնվում են հետախուզման մեջ:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։



