Էլեկտրոնային կրթությունը հասանելի կլինի նաև գյուղական համայնքներում
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկով ուսումնական ոլորտում նոր ծրագրեր են կիրառվելու: Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: «Հաստատվել է «Արարատյան բակալավրիատի կրթության գերազանցության ազգային ծրագի րը», որն ունի բարձր որակ և հնարավորություն կտա հայալեզու քննություններ հանձնել և ընդունվել նաև արտասահմանյան համալսարաններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Լևոն Մկրտչյանը:
Ավագ դպրոցները կարող են հայտ ներկայացնել այդ ծրագիրը կիրառելու նպատակով:
Նախարարի խոսքով` Հայաստանին հաջողվել է կրթական ժամացույցն անթերի պահել: «Մենք այն երկիրն ենք, որտեղ կրթական համակարգի ցանկացած մեխանիզմ աշխատում է»,-ընդգծեց Մկրտչյանը:
ԿԳ նախարարը կարծում է, որ Հայաստանն ունի միջին մակարդակի կրթական համակարգ, որը կարող է ավելի լավը դառնալ:
Անդրադառնալով էլեկտրոնային կրթությանը` Մկրտչյանն ասաց, որ գյուղական դպրոցների և էլեկտրոնային կրթության զարգացման շրջանակում կազմակերպվել են փորձնական տեսադասեր` մարզային դպրոցների մասնակցությամբ: «Ընտրվել են հանրապետության տասը առաջատար դպրոցներ, որոնք պատրաստ են օժանդակել աջակցության կարիք ունեցող ուսումնական հաստատություններին: Հեռավար և էլեկտրոնային կրթության համար ընտրվել է առավել արդյունավետ համարվող առարկայախումբը` «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և օտար լեզուներ»,-նշեց նա:



