Այսուհետև շախմատային դպրոց կգործի նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՏարոն Մարգարյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ ՍմբատԼպուտյանը մասնակցել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանուÕ ´ կառուցված շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի հանդիսավոր բացմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի քաղաքապետարանի 2016 թ. ծրագրով Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոցի 2-րդ մասնաշենքում կառուցված շախմատի դպրոցում պատանի շախմատասերների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված հարմարություններին: Ներկայացնելով իրականացված աշխատանքները՝ պատասխանատուները նշել են, որ շենքում անցկացվել է ջեռուցման նոր համակարգ, ամբողջությամÕ ¢ փոխվել են լուսավորության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Նորաբաց դպրոցի դասասենյակներն էլ կահավորվել են ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ գույքով և շախմատային պարագաներով:
«Երևանի Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց»-ի տնօրեն, ՖԻԴԵ-ի վարպետՍարգիս Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով մայրաքաղաքում, հատկապես պատանիների շրջանում շախմատի զարգացման նկատմամբ Երևանի քաղաքապետի կողմից ցուցաերվող ուշադրության համար, հատկանշել է, որ նորաբաց դպրոցը հնարավորություն կտա պարապմունքներ անցկացնելու մինչև 400 սանի հետ:



