ԱՄՆ-ի նախկին նախագահներից մեկն ընդունել է Թրամփի պաշտոնակալության արարողության հրավերը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի 39-րդ նախագահ դեմոկրատ Ջիմի Քարթերը դարձել Է Սպիտակ տան նախկին ղեկավարներից առայժմ միակը, որն ընդունել Է 2017 թվականի հունվարի 20-ին հանրապետական Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողության հրավերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Politico-ին:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, Քարթերն իր որոշման մասին հայտարարել Է Ջորջիայի կիրակնօրյա դպրոցներից մեկում պարապմունքների ժամանակ, որտեղ նա դասավանդում Է:
Ինչպես հայտնել Է Ջորջ Բուշ կրտսերի ներկայացուցիչը, ԱՄՆ-ի 43-րդ նախագահի որոշմանը չարժե սպասել մինչեւ Նոր տարի: Աղբյուրի խոսքով, որը ծանոթ Է իրադրությանը, Բուշ կրտսերը կասկածում Է, որ հրավերը պետք Է ընդունել:
Նրա հայրը՝ ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը, հաստատ բաց կթողնի Թրամփի պաշտոնակալության արարողությունը: Նրա ներկայացուցիչը պարզաբանել Է, որ դա կապված Է պետության նախկին ղեկավարի տարիքի հետ, որն այժմ 92 տարեկան Է:
Քլինթոնները նույնպես առայժմ չեն արձագանքել ընտրված նախագահի հրավերին: Բիլ Քլինթոնի ներկայացուցիչը հրաժարվել Է որեւԷ մեկնաբանություն տալ դրա առթիվ:
Ավանդույթի համաձայն, ԱՄՆ-ի՝ ներկայում ապրող բոլոր նախագահները պետության նոր ղեկավարի պաշտոնակալության արարողության հրավեր են ստացել:
Politico-ն հիշեցնում Է, որ 2009 թվականին Բարաք Օբամայի պաշտոնակալության առաջին արարողությանը ներկա են եղել Քարթերը, Քլինթոնը, ինչպես նաեւ երկու Բուշերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



