ԱՀԿ-ն հայտարարել է Էբոլա վիրուսի դեմ 100 տոկոս արդյունավետությամբ պատվաստանյութի փորձարկումների ավարտման մասին
ОБЩЕСТВОԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեկտեմբերի 23-ին հայտարարել Է Էբոլա վիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի փորձարկումների ավարտման մասին, որոնք հաստատել են դրա «բարձր» արդյունավետությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը հրապարակված Է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Թեեւ համոզիչ արդյունքներն արդեն չեն օգնի փրկել համաճարակի զոհերի կյանքն Արեւմտյան Աֆրիկայում, դրանք վկայում են, որ հաջորդ բռնկման ժամանակ մենք անպաշտպան չենք լինի»,-մամուլի տեղեկագրում մեջբերված են ԱՀԿ-ի ղեկավարի օգնական Մարի Պոլ Կիենի խոսքերը:
rVSV-ZEBOV անվանմամբ պատվաստանյութի թեստավորումը 2015 թվականին տեղի Է ունեցել Գվինեայի Հանրապետությունում: Փորձարկումներին մասնակցել Է ավելի քան 11 հազար մարդ: 5837 պատվաստվածներից ոչ մեկը վիրուսով չի վարակվել պատվաստման պահից անցած տասը եւ ավելի օրերի ընթացքում: Նույն ժամանակաշրջանում պատվաստում չանցած փորձարկվողների թվում գրանցվել Է հիվանդանալու 23 դեպք:
Մամուլի տեղեկագրի համաձայն, պատվաստանյութի արտադրողը MSD դեղագործական ընկերությունն Է:
ԱՀԿ-ի տվյալներով՝ Էբոլա տենդի բռնկման զոհերի թիվը, որը Արեւմտյան Աֆրիկայի երկրներում գրանցվել Է 2014-2015 թվականներին, գերացանցել Է 11 հազարը: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին Է ընկնում Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



