Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվողը զանգահարել էր Թունիսում գտնվող քրոջը
ОБЩЕСТВОԲեռլինի սուրբծննյան տոնավաճառում ահաբեկչության ենթադրյալ կատարողը՝ Անիս Ամրին, հեռախոսով կապվել Է Թունիսում գտնվող իր քրոջ հետ, որպեսզի նրան ցուցադրի Գերմանիայի մայրաքաղաքի տոնական լուսավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Telegraph թերթը:
Հրատարակության տվյալներով, Ամրին իր Նաջվա քրոջը զանգահարել Է նոյեմբերի վերջին եւ տեսակապով սմարթֆոնի միջոցով ցուցադրել՝ ինչպես Է Բեռլինը պատրաստվում Սուրբ Ծնունդին:
«Նա ասաց, որ ինչ-որ տեղ կայանել Է իր մոտոցիկլետը եւ զբոսնում Է: Նա ասում Էր՝ ես քեզ ցույց կտամ փողոցների լույսերը, որոնք վառվում են Սուրբ Ծնունդի կապակցությամբ»,- հայտնել Է կինը: Նա հավելել Է, թե չի հավատում իր եղբոր մեղավորությանը, բայց, այդուհանդերձ, հորդորել Է նրան՝ հանձնվել իշխանություններին:
Գերմանական ոստիկանությունը բարձր պատրաստության վիճակում Է դեկտեմբերի 19-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ ծանր բեռնատարը մարդկանց խոյահարեց Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում, ինչի զոհ դարձավ 12 մարդ:
Երկրի հատուկ ծառայությունները ենթադրյալ հանցագործի ակտիվ հետախուզում են իրականացնում, որը ներկա պահին համարվում Է թունիսցի Անիս Ամրին, որի փաստաթղթերն ու մատնադրոշմները հայտնաբերվել են վրաերթ կատարած բեռնատարի խցիկում:
Համերկրային դատախազության ներկայացուցիչը հայտարարել Է, որ դրա հիման դրա եզրակացություն Է արվել, որ «բեռնատարը վարել Է Ամրին»:
Ինչպես դեկտեմբերի 22-ին հայտնել Է SՖddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով հետաքննության տվյալներին, Ամրին ավելի վաղ ծրագրում Էր ուղեւորվել Սիրիա՝ միանալու այնտեղ գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, եւ այլ իսլամիստների հետ միասին համապատասխան պատրաստություն Է անցել Գերմանիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



