Տնտեսական ակտիվության աճը Հայաստանում 0,6%
ЭКОНОМИКА
2016–ի հունվար–նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,6%–ով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից:
Հիշեցնենք, որ 2016–ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել էր 5%, հունվար–փետրվարին 2015–ի հունվար–փետրվարի համեմատ՝ 4,7%, հունվար–մարտին 2015–ի հունվար–մարտի համեմատ՝ 5,5%, հունվար–ապրիլին նախորդ տարվա հունվար–ապրիլի համեմատ՝ 6%, հունվար–մայիսին նախորդ տարվա հունվար–մայիսի համեմատ՝ 5,5%, հունվար–հունիսին նախորդ տարվա հունվար–հունիսի համեմատ՝ 4,8%, հունվար–հուլիսին նախորդ տարվա հունվար–հուլիսի համեմատ՝ 3%, հունվար–օգոստոսին նախորդ տարվա հունվար–օգոստոսի համեմատ՝ 2,4%, հունվար–սեպտեմբերին նախորդ հունվար–սեպտեմբերի համեմատ՝ 1,6% և հունվար–հոկտեմբերին նախորդ տարվա հունվար–հոկտեմբերի համեմատ՝ 0,4% աճ:
Աճ արդյունաբերությունում, ծառայություններում և առևտրում, անկում՝ շինարարությունում և գյուղատնտեսությունում
2016–ի հունվար–նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,6%–ով:
Աճ է արձանագրվել միայն արդյունաբերությունում և ծառայությունների ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6,8%–ով, ծառայություններինը՝ 7,8%–ով, առևտրի շրջանառությունը՝ 0,3%–ով: Անկում է արձանագրվել գյուղատնտեսությունում՝ 6,1%–ով և շինարարությունում՝ 10,9%–ով:
Գումարային առումով ամենամեծ ծավալներն ունեն առևտուրը, արդյունաբերությունը և ծառայությունները
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած, 2016 թ.–ի հունվար–նոյեմբերին Հայաստանում 0,6% տնտեսական ակտիվության աճի պարագայում արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 6,8%–ով, ծառայություններինը՝ 7,8%–ով, առևտրում՝ 0,3%–ով: Անկում է արձանագրվել գյուղատնտեսությունում՝ 6,1%–ով, շինարարությունում՝ 10,9%–ով: Գումարային առումով ամենաբարձրը առևտրի շրջանառությունն է` 1 տրլն 944 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը` 1 տրլն 285 մլրդ դրամ, երրորդը`ծառայությունների ծավալը` 1 տրլն 141 մլրդ դրամ:
Արտահանման երկնիշ աճի տեմպն ավելանում է
2016–ի հունվար–նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,6%–ով: Արտաքին առևտրաշրջանառությունը 2016–ի հունվար–նոյեմբերին 2015–ի հունվար–նոյեմբերի նկատմամբ աճել է 8%–ով և կազմել 4 մլրդ 576 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 1 մլրդ 621 մլն դոլար, աճելով 21,2%–ով, ներմուծումը կազմել է 2 մլրդ 954 մլն դոլար, աճելով 2%–ով։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ 333 մլն դոլար:
Միջին աշխատավարձը Հայաստանում՝ մոտ 185 հազար դրամ
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2016–ի հունվար–նոյեմբերի արդյունքներով, բարձրացել է 2%–ով և կազմել 184 796 դրամ, մասնավոր հատվածում` 218173 դրամ, աճելով 4,4%–ով, պետականում` 159413 դրամ, նվազելով 1,2%–ով։ Տեղեկացնենք, որ միջին աշխատավարձի ցուցանիշի մեջ ներառված է եկամտային հարկը:





















































1
Доннарумма договорился с «Манчестер Сити»
2
Власти уходят от ответа: кто будет контролировать азербайджанский транзит? «Паст»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Два мальчика пообещали, что больше не будут драться: Аршак Карапетян
5
В Арташате найдена древнейшая церковь Армении