Իվետա Մուկուչյանը պատասխանել է երկրպագուի համարձակ հարցին
ФОТО
Իվետա Մուկուչյանը երեկ հյուրընկալվել էր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, իսկ առիթը «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծն էր, որի շրջանակում հայ հեղինակների կողմից գրված մանկական ստեղծագործությունները ներկայացնում են շոու-բիզնեսի ներկայացուցիչները, գրում է Bravo.am-ը:
Իվետան մանկական գրականության փուլի վերջին մասնակիցն էր, ներկայացնում էր «Կանը եւ կախարդական բանալու գաղտնիքը» հեքիաթը։ Դպրոցահասակ հանդիսականներով լեփ-լեցուն դահլիճը ծափերով ողջունեց երգչուհուն։ Ներկաների համար հեքիաթի մոտիվներով բեմադրվել էր փոքրիկ ներկայացում գրադարանում գործող թատերական խմբակի սաների մասնակցությամբ, նաեւ տեղի ունեցավ հեքիաթի քննարկում ու նկարազարդման ֆլեշմոբ։

Հանդիսատեսի համար սպասված պահ էր Իվետայի հետ հարցուպատասխանի հատվածը։ Փոքրիկ Էլենի առաջարկով երգչուհին ակապելլա կատարեց եվրատեսիլյան «LoveWave» երգը։ 11-ամյա Գոռը հետաքրքրվեց՝ արդյոք երգչուհին շփում ունի «Եվրատեսիլ 2016»-ի Նիդերլանդների մասնակից Բոբի հետ. այն ժամանակ ասեկոսեներ էին տարածվել, թե վերջիններս սիրավեպ են սկսել: Իվետան պատանու անսպասելի հարցին հումորով պատասխանեց.«Դու շատ ուշադիր հետեւում ես։ Ասեմ, որ նրա հետ չեմ շփվում, հիմա իմ կողքին որեւէ մեկը չկա, բայց, Գոռ ջան, եթե լավ տարբերակ գտնես ինձ համար, ասա:)»։ Գոռի դասընկեր Մարկն էլ հարցրեց, թե ինչ սպորտաձեւ է սիրում, երգչուհին առանձնացրեց լողը։ Նա հետաքրքրվեց, թե երեխաներն ինչ նվերներ են ակնկալում Ձմեռ պապիկից, որին ի պաստասխան՝ նշեցին՝ հեռախոս, պլանշետ, հեծանիվ եւ այլն։
Մանրամասները՝ Bravo.am-ում:





















































1
Фанаты Дженнифер Лопес считают, что в блонде она похожа на Мадонну: первые кадры фильма «Поцелуй жен...
2
60-летний юбилей в тюрьме: Особенность «Армении во времена Никола»: «Паст»
3
Власти уходят от ответа: кто будет контролировать азербайджанский транзит? «Паст»
4
Действительно ли выборы будут очередными? «Паст»
5
То, что плохо лично для Пашиняна, может быть очень хорошо для Армении, и наоборот: «Паст»