Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ՝ ռուս-ադրբեջանական համագործակցությունը թանկ նստեց Հայաստանի վրա
ОБЩЕСТВОՄենք՝ հայերս, բավականին մեծ գին վճարեցինք ապրիլյան իրադարձությունները կասեցնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստի շրջանակում նման դիտարկում արեց ՀՀ ԱԺպատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Ապրիլյան իրադարձությունները փաստում են, որ մենք մտածելու բան ունենք՝ թեև ռազմական հետագա սրացումը կասեցվեց ՌԴ ազդեցությամբ, այդուհանդերձ, ռուս-ադրբեջանական համագործակցությունը շատ թանկ նստեց մեզ վրա»,- ասաց պատգամավորը:
Նա կարեւորեց հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության դերը տարածաշրջանային կայունացման համատեքստում՝ ընդգծելով, որ երկկողմանի համագործակցության համար ոչ բոլոր ռեսուրսներն են օգտագործված:
Խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման մասին՝ պատգամավորը նշեց, որ դրանք նույնպես կարող են դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա։



