«Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում
ОБЩЕСТВО«Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը երեք լեզուներով տեղադրված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում` https://www.yerevan.am/am/yerevan-new-year-and-christmas-events-program-2017/: Միջոցառումների ծրագիրը հասանելի կլինի նաև մամուլի կրպակներում, մետրոյում, քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում: Բացի այդ, այս օրերին երիտասարդ կամավորները մայրաքաղաքի փողոցներում անցորդներին բաժանում են նշված բուկլետները, որոնցում առկա է Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և մասնավորի կողմից նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը:
Այս տարի մայրաքաղաքում տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև 2017 թվականի հունվարի 13-ը ներառյալ: Բուկլետում զետեղված է նաև սահադաշտերի, սննդի և ժամանցի այլ վայրերի մասին տեղեկատվությունը: Ի դեպ, այս տարի առաջին անգամ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով հունվարի 2-ից կգործեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական և Ժամանակակից արվեստի թանգարանները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



