2016-ին Հայաստանում արդյունաբերության աճը կկազմի 6-7 տոկոս
ЭКОНОМИКАՀայաստանում 2016 թվականի տնտեսական արդյունքները կլինեն դրական: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ ավելացնելով, որ բավական աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում:
«2016-ի արդյունքներով արդյունաբերության աճը կկազմի 6-7 տոկոս: Աճ կա նաև արտահանման և ներդրումների ոլորտում: Այդ մասին մենք կարող ենք ավելի կոնկրետ խոսել տարին ամփոփելով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածում աճել է ընդամենը 0.4 տոկոսով: Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը կազմել է 698 մլրդ դրամ, ինչը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 20 տոկոսով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



