Դեմոկրատների կողմնակիցների ավելի քան 60 տոկոսը դեմ Է Քլինթոնի մասնակցությանը հաջորդ ընտրություններին
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցության եւ անկախ թեկնածուների կողմնակիցների ավելի քան 60 տոկոսը չԷր ցանկանա, որ Հիլարի Քլինթոնն իր թեկնածությունն առաջադրեր 2020 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման տվյալները, որն անցկացրել են USA Today հեռուստաալիքը եւ Սաֆոլքի համալսարանը:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 44 տոկոսը կնախընտրեր Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին, 43 տոկոսը քվեարկել Է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի թեկնածության օգտին: Քլինթոնի առաջադրման դեմ հանդես Է եկել հարցման մասնակիցների 62 տոկոսը:
Ինչպես հետեւում Է հարցման արդյունքներից, հանրապետական Դոնալդ Թրամփի կառավարման հետեւանքների նկատմամբ հարցվածների վերաբերմունքը երկակի Է: Այսպես, 45 տոկոսը գտնում Է, որ նա իրենից հետո լավ «ժառանգություն» կթողնի, մինչդեռ 43 տոկոսը համոզված Է, որ իշխանության գլուխ Թրամփի գտնվելու արդյունքները բացասական կլինեն:
Ինչպես նշվում Է, հարցման մասնակիցների շուրջ քառորդ մասը կարծում Է, որ Թրամփի նախագահությունը ձախողում կլինի, 18 տոկոսը հավատում Է, որ այն լավ ժամանակաշրջան կդառնա երկրի համար, 12 տոկոսը նրան համարել Է հոյակապ, 30 տոկոսը՝ հստակ դիրքորոշում չունի:
Հարցումը դեկտեմբերի 14-ից մինչեւ 18-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել Է հազար պոտենցիալ ընտրողների շրջանում: Հարցման անճշտությունը կազմել Է 3 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



