Հայաստանի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հնարավոր է հանդես գա Փյունիկում
СПОРТArmsport.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին առաջարկ է ստացել Երեւանի «Փյունիկից»:
40-ամյա դարպասապահի պայմանագիրը Մոսկվայի «Դինամոյի» հետ ավարտվել է եւ ներկայում նա ազատ խաղացողի կարգավիճակ ունի, իսկ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ ցանկանում է ուժեղացնել կազմը:
Բերեզովսկին եւ «Փյունիկը» վերջնական որոշում պետք է կայացնեն հունիսին 13-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա ընտրական հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ 5 տարվա ընդմիջումից հետո «Փյունիկը» կրկին Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք է ստացել: Հայաստանի չեմպիոնը հուլիսի սկզբին հանդես կգա որակավորման առաջին փուլում:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



