Բեռլինում կատարված ահաբեկչությունը գրոհ Էր ամբողջ մարդկության դեմ. Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է որ Բեռլինում կատարված ահաբեկչական գործողությունը, որը 12 մարդու կյանք խլեց, գրոհ Էր ամբողջ մարդկության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանրապետականը հայտարարել Է Ֆլորիդայում լրագրողների հատ կայացած հանդիպմանը, որը հեռարձակել Է CNN հեռուստաընկերությունը:
«Դա գրոհ Է մարդկության դեմ, ահա թե ինչ Է դա,- ասել Է Թրամփը:- Նմաg բան այլեւս չպետք Է կրկնվի»:
Ավելի վաղ նա «սարսափազդու ահաբեկչություն» Էր որակել Բեռլինում տեղի ունեցածը եւ կոչ արել՝ «երկրի երեսից ջնջել» ծայրահեղականներին:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը մոտավորապես 80 մետր Է անցել Բեռլինի կենտրոնական մասի սուրբծննդյան շուկայի տարածքով: Ողբերգության զոհ Է դարձել 12 մարդ, 48 հոգի հոսպիտալացվել Է: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Գերմանիայի իշխանությունները փնտրում են ահաբեկչության կատարողին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



