Միլիարդատեր Այկանը համաձայնել Է դառնալ Թրամփի խորհրդականը
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացի միլիարդատեր Կարլ Այկանն ընդգրկվել Է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմում որպես կարգավորիչ բարեփոխման հարցերով խորհրդական: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հայտնել Է պետության ապագա ղեկավարի շտաբը:
«Ընտրված նախագահը հայտարարել Է, որ Կարլ Այկինը համաձայնել Է աշխատել որպես հատուկ խորհրդական»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում Է, որ Այկինն աշխատելու Է «որպես մասնավոր անձ եւ չի համարվելու ֆեդերալ ծառայող կամ կառավարության հատուկ աշխատակից, նա որեւԷ կոնկրետ պարտականություն չի ունենալու»:
«Կարլը հենց սկզբից ինձ հետ Էր, նա աշխարհի լավագույն գործարարներից մեկն Է»,- ասել Է Թրամփը: Նրա խոսքով՝ Այկինը «ոչ միայն գերազանց բանակցորդ Է, այլեւ այն մարդը, որը կարողանում Է կանխատեսումներ անել, հատկապես ֆինանսների եւ տնտեսության ոլորտում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



