Թուրքիայում արգելափակված են սոցցանցերը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո իշխանությունները արգելափակել են Facebook–ը, Twitter–ը, YouTube–ը։ Այս մասին հաղորդում է gazeta.ru–ն՝ վկայակոչելով Turkey Blocks կազմակերպությանը, որը վերահսկում է իրավիճակը։ Ի դեպ, Թուրքիայի իշխանությունները հաճախ են արգելափակում սոցցանցերը ահաբեկչությունների կամ ճգնաժամերի դեպքում, և չնայած դրան՝ շատերը գտնում են արգելափակումը շրջանցելու տարբեր միջոցներ: Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, ՄԱԿ–ի ԱԽ–ն ռուս դեսպանի սպանությունը ճանաչել է որպես ահաբեկչություն և դատապարտել այն, իսկ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Անկարայում ՌԴ դեսպանատան փողոցը կվերանվանվի սպանված դեսպանի անունով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



