«Դպրոցական դասերս չեն խանգարում երաժշտական դասերիս». Մերի Մուսինյան (տեսանյութ)
ВИДЕОՌուսական «Բոլորից լավը» նախագծի հեռուստադիտողին իր կատարմամբ հիացրած փոքրիկ հայուհի Մերի Մուսինյանը սովորում էլ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Նա 6 տարեկանից քանոն է նվագում:
«Մայրիկս շատ է սիրում հայկական ժողովրդական գործիքները, շատ էր ուզում, որ ես գնայի քանոնի: Համերգ էին գնացել, իմ ուսուցչուհուն խնդրեցի թույլ տալ ձեռք տամ քանոնին, նա թույլ տվեց: Շոյեցի, շատ նուրբ ձայն ուներ, միանգամից գրավեց ինձ և ուզեցի, անպայման, քանոնի գնալ»,-News.am-ի հետ զրույցում պատմել է Մերին՝ հավելելով, որ դպրոցում գերազանց է սովորում:
«Հասցնում եմ և քանոն պարապել, և դասերս անել:Դպրոցական դասերս չեն խանգարում երաժշտական դասերիս: Շատ զբաղված եմ և խաղալու ժամանակ չունեմ, տանն էլ առանձնապես խաղալիք չունեմ: 10 տարեկան եմ, բայց Ձմեռ պապիկից Բարբի տիկնիկ եմ ուզել, որ ազատ ժամանակ խաղամ»,-ասաց տաղանդավոր փոքրիկը:
Մանրամասները՝ տեսանյութում:



