Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Քրեակատարողական ծառայությունն ամփոփել է տարին և նախանշել առաջիկա ծրագրերը

ОБЩЕСТВО

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանմունքների և քրեակատարողական հիմնարկների կողմից 2016թ-ի 11 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Նախորդ 11 ամիսների կատարված աշխատանքների ամփոփմանը զուգահեռ ՀՀ կառավարության 2017թ-ի գործունեության, ինչպես նաև քրեակատարողական համակարգի ռազմավարական զարգացման և բարեփոխումների ծրագրերի համատեքստում նախանշվել են նաև 2017 թվականին կատարվելիք աշխատանքները, որոնցից կարևորգույնները ներկայացվում են ստորև`

1. Ինովացիոն ծրագրերի ներդրման շրջանակներում 2017թ-ին նախատեսվում է քննարկել քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպման հնարավորությունները, որի արդյունքում կապահովվի թե՛ անազատության մեջ պահվող անձանց օգտակար (այդ թվում՝ ֆինանսական) զբաղվածությունն ու վերասոցիակալանացման արդյունավետ կայացումը և թե՛ քրեակատարողական համակարգի կայուն զարգացումը:

Բացի այդ, պետական բյուջեի բեռի նվազեցման նպատակով նախատեսվում է  քննարկել նաև քրեակատարողական ծառայության կողմից իրականացվող մի շարք գործառույթներ (մասնավորապես՝ սննդի ապահովման, բուժսպասարկման և այլն) մասնավոր հատվածին պատվիրարկելու (outsourcing) հնարավորությունները:

2. Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման շրջանակներում նախատեսվում է 2017 թվականին քրեակատարողական համակարգում գործարկել «Կալանավորված անձանց և դատապարտյալների ռեգիստր»-ը (e.penitentiary), որի արդյունքում նախ էականորեն կբարելավվի համակարգի ամենօրյա գործունեության նկատմամբ իրականացվող հսկողությունը, և բացի այդ՝ կնվազեցվի փաստաթղթաշրջանառության վրա ծախսվող աշխատաժամանակի անհիմն կորուստը՝ միաժամանակ նպաստելով նաև ՀՀ իրավապահ համակարգերի միջև օպերատիվ համագործակցության արդիականացմանը:

3. «ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգի շրջանակներում նախատեսվում է իրականացնել բժշկական սպասարկման ոլորտի բազմակողմանի բարեփոխումներ՝ ենթակառուցվածքների զարգացման, նորագույն սարքավորումներով վերազինման, հիվանդանոցային պայմանների բարելավման, բժշկական ծառայության աշխատակիցների անկախության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման ոլորտներում:

4. Քրեակատարողական համակարգի կառուցվածքի օպտիմալացման, ինչպես նաև համակարգը որակյալ կադրերով համալրելու տեսլականի  շրջանակներում 2017թ-ին նախատեսվում է շարունակաբար ընդլայնել համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտի սահմանները՝ դրանք տարածելով քրեակատարողական ծառայողի ուղղակի մասնագիտական  գործառույթներ չիրականացնող ստորաբաժանումների վրա:

Արդյունքում՝ հնարավորություն կընձեռվի նախ մասնագիտական գործառույթ չիրականացնող ստորաբաժանումներում ծառայության ընդունել համանման բնագավառներում հարուստ մասնագիտական փորձ ունեցող 30 տարեկանից բարձր անձանց («Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն ծառայության ընդունելու տարիքային ստորին շեմը 30 տարեկանն է) և բացի այդ, քրեակատարողական ծառայողի և քաղաքացիական հատուկ ծառայողի պաշտոնային դրույքաչափերի տարբերության հաշվին շոշափելիորեն տնտեսել պետական բյուջեի միջոցները:

5. Նախատեսվում է ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության հետ համագործակցությամբ կազմակերպել Ծառայության նախաձեռնությամբ մշակված և ՀՀ կրթության և գիտության նախարարի` 02.07.2015թ. թիվ 642-Ն հրամանով հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության ուսումնառությունը, ինչը հնարավորություն կտա Ծառայությունը համալրել նախնական մասնագիտական կրթություն ստացած որակյալ կադրերով:

6. «ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի» շրջանակներում նախատեսվում է ընդլայնել համագործակցության ձևաչափերը՝ կառավարման, ինժեներա-տեխնիկական հագեցվածության ապահովման, ինչպե նաև առաջավոր փորձի ներդրման ուղղությամբ:

Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с США