ԻՊ-ն ստանձնել Է Բեռլինում կատարված ահաբեկչության պատասխանավությունը
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորումը դեկտեմբերի 20-ին ստանձնել Է Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում կատարված ահաբեկչական գործողության պատասխանավությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Համացանցում ԻՊ-ի տեղեկատվական ռեսուրսների միջոցով տարածված հաղորդագրության մեջ ասված Է, որ նախօրյակին մարդկանց վրաերթի Է ենթարկել «Իսլամական պետության մարտիկը»:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ Է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարը 50-80 մետր անցել Է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ: Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել Է 12-ի, եւս 50 հոգի հոսպիտալացված Է:
Գերմանիայի ՆԳ նախարարությունը Բեռլինի տոնավաճառում տեղի ունեցածը որակել Է ահաբեկչություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



