ՌԴ դեսպանին սպանողը Դավութօղլուի օրոք է ընդունվել աշխատանքի. քուրդ կուսակցապետ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կալանավորված առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը երկրի բարձրաստիճան պաշտոններում գյուլենականներին ու «Ալ Նուսրայի» անդամներին նշանակելու մեջ մեղադրել է նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ HDP–ի առաջնորդը, անդրադառնալով ՌԴ դեսպանի սպանությանը, նշել է. «Ահմեդ Դավութօղլուի ղեկավարած տարիներին գյուլենականներն ու «Ալ Նուսրայի» նման ջիհադական կառույցների ներկայացուցիչները բարձրաստիճան պաշտոններում ամրապնդվելու առիթներ ունեցան։ Անկարայում ռուս դեսպանին սպանած ոստիկանն էլ Դավութօղլուի օրոք է ընդունվել աշխատանքի։ Ռուսական օդանավը հարվածելու հրաման տվողն էլ Ահմեդ Դավութօղլուն էր»։
Նշենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։ Դեպքից հետո ձերբակալվել են 5 հոգի, այդ թվում մարդասպանի մայրը, հայրը, քույրն ու եւս երկու հոգի։



