Բեռլինի ահաբեկչության հետեւանքով տուժածներից 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է
МЕЖДУНАРОДНОЕԲեռլինում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածներից 18-ի վիճակը ծայրահեղ ծանր Է: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հայտնել Է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը: Նրա խոսքով՝ այդ մարդիկ «շատ ծանր վերքեր» են ստացել:
«Մենք այլեւս կասկածներ չունենք, որ նախօրյակին երեկոյան տեղի ունեցած այդ սարսափելի իրադարձությունը ահաբեկչական գործողություն Է»,-ընդգծել Է նախարարը:
ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ մեքենայի առեւանգիչը պակիստանցի փախստական Է, նա Գերմանիա Է ժամանել 2015 թվականի դեկտեմբերի 31-ին: Կարգի պահապանների տվյալներով՝ նա հափշտակել Է բեռնատարը, որը բեռ Էր տեղափոխում Իտալիայից, եւ միտումնավոր մարդկանց մեքենայի տակ ճզմել հրապարակում:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցածը, ամենայն հավանականությամբ ահաբեկչական գործողություն Է: «Ներկա պահին ունեցած տեղեկատվությամբ մենք պետք Է ելնենք այն բանից, որ դա ահաբեկչություն Էր»,-ասել Է նա:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ Է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին մոտ: Բեռնատարը 50-80 մետր անցել Է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ:
Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել Է 12-ի, եւս 50 հոգի հոսպիտալացված Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



