Պեկինի օդանավակայանում ավելի քան 250 չվերթ են չեղարկել ծխամշուշի պատճառով
ОБЩЕСТВОՊեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանում սաստիկ ծխամշուշի պատճառով չեղարկված չվերթերի թիվը հասել Է 256-ի, եւս 273-ը հետաձգվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտնել Է Չինաստանի ազգային ռադիոն (CNR):
Ռադիոյի տվյալներով՝ օդանավակայանում տեսանելիությունը չի գերազանցում 200 մետրը: Անցած շաբաթվա վերջին Չինաստանի իշխանությունները օդի խիստ աղտոտման պատճառով տագնապի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ Էին հայտարարել Պեկինում եւ Տյանցզինում, ինչպես նաեւ Հենանի, Հեբեյի եւ Շանդունի նահանգների եւս 20-ից ավելի քաղաքներում: Հատուկ ռեժիմն սկսել Է գործել դեկտեմբերի 16-ից, այն պլանավորվում Է չեղարկել դեկտեմբերի 21-ի կեսգիշերին:
Բացի այդ, ինչպես տեղեկացնում Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ճանապարհային երթեւեկության կարգավորման Պեկինի վարչությունը, ծխամշուշի պատճառով փակվել են Պեկինի բազմաթիվ արագընթաց ավտոմայրուղիներ եւ օղակաձեւ ճանապարհների տեղամասեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



