Կաթնաշոռը կարող է պայքարել մի շարք հիվանդությունների դեմ
ЛАЙФՇատ են խոսում այն մասին, որ կաթնաշոռը օգտակար է: Շատերը գիտեն միայն այն, որ այնտեղ շատ կալցիում կա: Բայց արդյո՞ք դրանով է վերջանում այդ մթերքի օգտակարությունը:
Կաթնաշոռը բարձր խտություն ունեցող և արժեքավոր մթերք է, որը աչքի է ընկնում սպիտակուցի, կաթնային ճարպի, ջրածնի աղերի, ֆոսֆորի բարձր քանակությամբ: Կաթնաշոռը և նրանից պատրաստված մթերքները շատ սննդարար են, որովհետև շատ սպիտակուցներ և ճարպեր են պարունակաում: Կաթնաշոռի սպիտակուցները մասամբ կապված են ֆոսֆորի հետ: Դա նպաստում է դրանց մարսողությանը ստամոքսում և աղիներում: Դրա համար էլ կաթնաշոռը օրգանիզմում լավ է յուրացվում:

Ճարպազրկված կաթնաշոռի մեջ 17% սպիտակուց կա, իսկ դա նույնիսկ շատ է, քան կա մսի որոշ տեսակներում: Կաթնաշոռը հատկապես պետք է երեխաներին, հղի կանանց և կերակրող մայրերին, որովհետև այնտեղ պարունակվող կրածնի և ֆոսֆորի աղերը ծախսվում են ոսկրային հյուսվածքի, արյան կազմավորմանը: Կաթնաշոռը խորհուրդ է տրվում տուբեռկուլյոզով և սակավարյունությամբ տառապող հիվանդներին: Այն օգտակար է սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ: Ճարպազրկված կաթնաշոռը խորհուրդ է տրվում ճարպակալման, լյարդի հիվանդության, ինֆարկտի ժամանակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



