Կույսերին անձականում շրջադարձային փոփոխություններ են սպասվում. դեկտեմբերի 20-ի աստղագուշակ
ЛАЙФԽոյ: Այսօր հաջողությունն ամենուր կուղեկցի ձեզ, կգտնվեն մարդիկ, ովքեր ճիշտ խորհուրդներ կտան և կսատարեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է որոշակի գումարային շահույթ: Հաջող գնումներ կկատարեք:
Ցուլ: Այսօր չեք ծուլանա և արդյունավետ կաշխատեք: Նշանակալի ձեռքբերումներ կունենաք: Հարմար օր է ընտանեկան հարցերը պարզաբանելու, ազգականների հետ շփվելու համար:
Երկվորյակ: Հետաքրքիր օր է սպասվում: Ուրախանալու շատ առիթներ կունենաք: Լավ լուրեր կստանաք նրանցից, ում հանդեպ անտարբեր չեք: Հրաշալի օր է ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու, ուղևորությունների մեկնելու, քաղաքից դուրս հանգիստ կազմակերպելու համար:
Խեցգետին: Շատ ջանքեր կպահանջվեն սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Ծրագրերը հետաձգել չարժե: Ստիպված կլինեք շփվել ազդեցիկ մարդկանց հետ, որոնց մոտեցումները ձեզ համար ընդունելի չեն:
Առյուծ: Օրը բարեհաջող է թե՛ անձնական և թե՛ գործնական բնույթի կարևոր հանդիպումների համար: Հրաշալի օր է մասնագիտական համարձակ քայլերի, ինչպես նաև նոր աշխատանքի մասին խորհելու համար: Հնարավոր է նոր սիրային հարաբերություն սկսեք:
Կույս: Փորձեք ձեր ուժերը ճիշտ գնահատել և խուսափել գերլարվածությունից: Գնումներն անհաջող կլինեն, կնքած գործարքները՝ ոչ շահեկան: Միայնության մեջ անցկացրած ժամանակը օգտակար կլինի: Կույսերին անձականում շրջադարձային փոփոխություններ են սպասվում:
Կշեռք: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Փորձեք ավարտին հասցնել ամսվա ընթացքում կուտակված գործերը: Ընտանեկան խնդիրները շատ ժամանակ կխլեն, մտերիմները ձեր ուշադրության կարիքն ունեն: Երեկոյան կարևոր տեղեկություններ կստանաք:
Կարիճ: Օրը լավ կդասավորվի, եթե խելամիտ գործեք: Հնարավոր են գումարային չնչին կորուստներ: Խոշոր գնումները ցանկալի է հետաձգել; Այսօր հետաքրքիր մտահաղացումներ կծնվեն, կընձեռնվեն նոր հնարավորություններ:
Աղեղնավոր: Բարեհաջող օր է : Նոր հնարավորություններ կընձեռնվեն: Դրական փոփոխություններ կլինեն կյանքի բոլոր ոլորտներում: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի:
Այծեղջյուր: Կհաջողվի իրականացնել այն, ինչ ծրագրել էիք: Հավանական են նոր, հետաքրքիր հանդիպումներ, իսկ նախաձեռնություն ցուցաբերելու դեպքում, հնարավոր է ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, վեճեր չեն ծագի:
Ջրհոս: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, հաճելի պահեր, այնուամենայնիվ, կլինեն: Բաց չեք թողնի ձեզ ընձեռնված ոչ մի հնարավորություն: Ընկերների հետ շփումը դրական լիցքեր կհաղորդի: Երեկոն նվիրեք հանգստին, փորձեք վերականգնել ուժերը:
Ձկներ: Ֆինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք: Գումար կորցնելու, անհաջող ներդրում կատարելու կամ այն անիմաստ ծախսելու վտանգը մեծ է: Ձեզ կհաջողվի լեզու գտնել սիրելիների հետ և հրաշալի ժամանակ անցկացնել նրանց ընկերակցությամբ:



