Ереван, 22.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Դեժավյու. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերիս մեծագույն աղմուկը թերևս կապված է Լևոն Տեր–Պետրոսյանի, ՀԱԿ համագումարում ունեցած ծավալուն ելույթի հետ: Սույն ելույթը կարելի է դիտարկել մի քանի անկյուններից` քաղաքագիտական, պատմագիտական, աշխարհաքաղաքական, ակադեմիական: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ հոդվածը չի բավականացնի այսօրինակ դիտարկումների համար, ուստի մենք կանդրադառնանք ելույթի միայն ներքաղաքական ասպեկտին, որն ուղղված էր որոշակի ընտրազանգվածի:

Գաղտնիք չէ, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք մտնելու են ապրիլյան պայքարի մեջ, անում են վերջին սրբագրումները: Յուրաքանչյուրն առաջարկում է իր հայեցակարգը: Այս առումով բացառիկ չէ նաև ՀԱԿ–ը և կառույցի առաջնորդ Տեր–Պետրոսյանը: Իր ելույթում ամրագրելով ընդդիմադիր լինելու հանգամանքը, ավելին, ի սկզբանե բացառելով որևէ համագործակցային կառավարության մաս կազմելը (նմանատիպ միտք հնչեցրել էր Սերժ Սարգսյանը), Տեր–Պետրոսյանը փաստացի ամրագրեց այն, ինչ կար նախկինում: Անակնկալ էր թերևս ընտրարշավի նախասկիզբ համարվող անկյունաքարը` Արցախյան հակամարտությունը և դրա խաղաղ կարգավորումը: 1988–ին, երբ քանդվում էր ԽՍՀՄ–ը, այս հարցն այդ գործընթացներում ունեցավ առանցքային նշանակություն: 2007–ի վերադարձի ժամանակ ևս առաջին նախագահն անդրադարձ կատարեց այս խնդրին` հիմքում ունենալով պատմահամեմատական մեթոդը: Սակայն որքանո՞վ է արդյունավետ նույնանման, եթե կուզեք` խնդրի ակնարկումը և գործընթացում հաջողության հասնելը տարիներ անց: Կարծում եմ, հաշվարկը շատ պարզ է, և դա ունի իր մի քանի պատճառները: Այս մտքերը ընկալելի չէին 1997 թվականին, որովհետև դեռ տիրապետող էր կույր հաղթողի հոգեբանությունը: Այսօր դրանք կիրառելի են, քանզի հաղթանակի արդյունքում հասարակությունը չունի այլևս ընկալումների այն դաշտը, որն ուներ շուրջ 20 տարի առաջ: Ավելին` հասարակության ակնկալիքներն այդ մասով չարդարացան և հաղթանակը կամ հաղթական արդյունքի վերջնական ամրագրումը մի տեսակ բեռ է դարձել հասարակության բոլոր շերտերի համար, որը ներառում է կյանքի բոլոր ոլորտները: Այդ նույն հասարակությունը, որը մեր պարագայում հանդես է գալիս նաև որպես ընտրազանգված, այսօր հստակ կարող ենք ասել, որ պատերազմ չի ուզում: Ավելին, հոգնել է պատերազմի սպառնալիքի տակ զրկանքներ կրելուց: Սա մեծ ի մասամբ: Իհարկե, կա հասարակական որոշակի խումբ, որն իր ինքնաարտահայտումը տեսնում է միայն պատերազմի միջոցով: Սա բնական է, և բոլոր հասարակություններում էլ կան նմանատիպ խմբեր: Բարեբախտաբար, այդ բոլոր մարդիկ միասին վերցրած, հասարակության մեջ շատ քիչ տոկոս են կազմում: Այժմ եկել է իրականությունը կեղծիքից տարբերելու ժամանակը: Բոլոր խաղաղասերները կամ նման կոչ անողները, պետք է հստակ մոտեցում ցույց տան հռչակված սկզբունքներին` Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն: Մոտեցում ցույց տալը կարող է լինել քվեի, գործողության կամ մեկ այլ տեսքով: Հակառակ պարագան ընկալելի չէ: Իհարկե, կարող է էական գործոն հանդիսանալ Տեր–Պետրոսյանի անձի ընկալումը այդ նույն խմբերի կամ անհատների կողմից:

Մեծ հաշվով, Տեր–Պետրոսյանի անձի ընկալումը որքան էլ դրական է, նույնքան և բացասական: Էական է քաղաքացիական մոտիվացիան: Շեշտադրում անելով խաղաղության և հաշտության խնդրի վրա, Տեր–Պետրոսյանը իշխանությանը փորձում է ներքաշել մի խաղի մեջ, որի դեպքում հանդես կգան միմյանցից տարբեր երկու հակադիր բևեռներ` պատերազմի և խաղաղության: Այս հակակշիռների մեխանիզմը կիրառելի է բոլոր զարգացած պետություններում, և ընկած է կայացած քաղաքական համակարգերի հիմքում: Այն թույլ է տալիս օգտագործել քաղաքական ճոճանակի էֆեկտը ոչ միայն ներքին գործընթացներում, այլ նաև առավելապես` արտաքին աշխարհի հետ շփումներում: Այս անգամ ընդունելի կլինի՞ այս թեզը` ցույց կտա ժամանակը, առավել ևս, որ իշխանական թևը, դեռ ամբողջական չի պատասխանել այս թեզին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в Алматы