Ռուս դեսպանի սպանությունից հետո Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ВИДЕОԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը՝ ընդգծելով, որ հեռախոսազրույցը կայացել է Անկարայում Ռուսաստանի դեսպանի դեմ կատարված մահափորձից հետո, ինչի հետևանով նա մահացել է։
Քալընի խոսքերով՝ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին ներկայացրել է զինված միջադեպի մանրամասները։
Հաղորդվում է, որ Չավուշօղլուն ռուս դեսպանի սպանության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես գալու Մոսկվա ժամանելուց հետո, որտեղ նա պետք է մասնակցի Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվելու է Սիրիայի հարցը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



