Ереван, 09.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես են ծերանում կենդանակերպի նշանները

ЛАЙФ

Խոյերը նախընտրում են չնկատել իրենց տարիքը։ Նրանք ապրում են այս պահին ու չեն մտածում, թե ինչ կարող է լինել վաղը։ Նրանց ոգու երիտասարդությունը մինչև խոր ծերություն մեծ էներգիա է հաղորդում նրանց։ Ծերության տարիքում խոյերը միգուցե չտարբերվեն իրենց արտաքինով հասակակիցներից, սակայն չեն դադարի հետաքրքրվել մոտոցիկլետներով, ու նրանք դա կանեն նույն ոգևորվածությամբ ու էներգիայով, որքան առաջ՝ երիտասարդության տարիներին։

Ցուլերը շատ են սիրում ուտել, երբեմն նույնիսկ չափից շատ, այդ է պատճառը, որ տարիքի հետ նրանք նաև ավելորդ կիլոգրամներ են  կուտակում։ Տարիների ընթացքում կամակոր ցուլերի ճկունությունը նվազում է ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական առումով։ Այնուամենայնիվ, նրանք բավականին դիմացկուն են ու անկախ հիվանդություններից՝ բավականին երկար են ապրում։

Երկվորյակները երիտասարդ տարիքում իրենց առջև նպատակներ են դնում ու առաջ շարժվում՝ տարիների ընթացքում ամենևին էլ հետ չկանգնելով դրանցից ու շարունակելով առաջ քայլել։ Պետք չէ սպասել, որ երկվորյակները աշխատանքից շուտ տուն վերադառնան։ Նույնիսկ ծեր տարիքում դուք նրանց չեք տեսնի հանգստանալիս կամ բուխարու առաջ հանգիստը վայելելիս։ Կարիերայում նրանց աճը կշարունակվի մինչև թոշակի անցնելը, եթե հնարավորություն լինի, նույնիսկ դրանից հետո։

Խեցգետինները կարող են երկու տեսակ լինել՝ նրանք, որ չեն ծերանում երբեք և նրանք, որ սիրում են ծերության մեջ հոգ տանել իրենց շրջապատի մասին։ Խեցգետնիները, ինչպես առյուծները, շատ են ցանկանում, որ բոլորը հարգեն իրենց ազնվական սպիտակ մազերը։ Խեցգետինները հենց այնպիսի դասական տատիկ-պապիկներ են դառնում, ինչպիսին ուզում է տեսնել ցանկացած թոռնիկ։

Առյուծները ներողամիտ ու հավասարակշռած են իրենց բնությամբ։ Տարիների հետ նրանք հանգիստ, հասուն ու վեհ անհատներ են դառնում։ Նրանք բոլորից շատ են ձգտում համընդհանուր հարգանք, իշխանություն ունենալ, ինչպես նաև հրաշալի օրինակ լինել շրջապատի համար, հենց այդ է պատճառը, որ նրանք ցանկանում են հնարավորինս շուտ հասնել իրենց կյանքի նպատակներին։

Կույսերը ժամանակի ընթացքում սկսում եմ շրջապատող աշխարհն ավելի բացասական ընկալել, հատկապես, երբ թույլ են տալիս, որ ավելորդ քննադատությունը նրանցհանի հավասարակշռությունից։ Նրանք սիրում են առողջ վիճակում պահպանել իրենց ու մշտապես փորձում են ինքնակատարելագործվել, այդ իսկ պատճառով ծերությունը դիմավորում են որպես վեհ ջենթլմեններ ու լեդիներ, թեկուզ փոքր-ինչ խիստ, սակայն չափազանց խելացի։

Կշեռքներին միշտ անհանգստացնում է իրենց արտաքինը, այդ իսկ պատճառով նրանք բոլոր քայլերին դիմում են կանխելու դեմքին կնճիռների հայտնվելն ու ավելորդ կիլոգրամներ ձեռք բերելը։ Որպես կանոն, նրանց դա հաջողվում է։ Եվ նույնիսկ ութսուն տարեկանում կշեռքները քառասուն տարեկանի տեսք կարող են ունենալ։

Կարիճները ծերության մեջ վեհ ու ներկայանալի են դառնում։ Նրանք իրենց մասին սկսում են մտածել ինչպես փիլիսոփաներ, ովքեր տարիների ընթացքում բավականաչափ իմաստություն են կուտակել, և դա իրականում հենց այդպես էլ կա։ Սակայն, ցավոք, կարիճները ծեր տարիքում չափազանց շատ են ֆիքսվում անձնական համոզմունքների ու նպատակների վրա, որը կարող է հասնել կամակորության։

Աղեղնավորներն ամբողջ ուժով փորձում են չմտածել ծերության մասին։ Նույնիսկ այն աստիճանի, որ նրանց մոտ դա կպչուն մտքերի է վերածվում, ու նրանք սկսում են շրջապատից հարցնել, թե ինչ են մտածում իրենց տարիքի մասին՝ փորձելով հաճոյախոսություններ լսել իրենց մասին, որոնք իրականում արդարացված են լինում, քանի որ աղեղնավորները սիրում են խնամված երևալ ու պահպանում են իրենց հրապուրիչ ու գրավիչ տեսքը մինչև խոր ծերություն։

Այծեղջուրների համար ժամանակն ասես հակառակ ուղղությամբ է ընթանում։ Այծեղջուրները արդեն իսկ «փոքրիկ ծերուկներ» են ծնվում՝ լուրջ, իմաստուն ու պատասխանատու, սակայն տարիների ընթացքում նրանց բնավորության մեջ ավելի շատ երեխայություն է ավելանում, ու ծերության տարիքում այծեղջուրներն իրենց իսկական երեխաների պես են պահում։

Ջրհոսների մոտ չափազանց մեծ է Սատուրնի ազդեցությունը, այդ իսկ պատճառով երեխա ժամանակ, ինչպես և այծեղջուրները, չափազանց լուրջ են։ Տարիների ընթացքում ջրհոսների մոտ ավելի ու ավելի շատ էքսցենտրիկություն է հայտնվում, ու նրանք սկսում են չմտածել, թե ինչ են մտածում մյուսները, և 80 տարեկանում նրանք կարող են իրենց պահել այնպես, ինչպես մտքով կանցնի։

Ձկները չափազանց շատ են վախենում ծերությունից՝ մտածելով, թե որքան բան չեն հասցրել ապրել, որքան բան չեն հասցրել անել ու իրականացնել։ Հենց այդ է պատճառը, որ ձկները հաճախ ժամանակ են գտնում սեփական կյանքի անցած էտապների մասին եզրակացություններ անելու ու անցածը գնահատելու համար։ Այնինչ, Ձկները շատ ավելի երջանիկ կլինեն, եթե դադարեն անհանգստանալ այս ամենի մասին։

Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга