Մեկնարկել են ՏՀՏ խթանման նպատակով օրենսդրական բարեփոխումների փաթեթի մշակման աշխատանքները
ОБЩЕСТВОԿապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեկնարկել են ՏՀՏ խթանման նպատակով օրենսդրական բարեփոխումների փաթեթի մշակման աշխատանքները: Ինչպես տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ավարտվում են նաեւ մասնավոր հատվածի հետ համատեղ ՏՀՏ ոլորտը խթանելու նպատակով թիրախային շուկաներում 16 ներկայացուցչական գրասենյակներ, ինչպես նաեւ կիբերանվտանգության հայաստանյան կենտրոն ստեղծելու աշխատանքները:
«Կապի ոլորտում մշակվել է ՀՀ ռադիոհաճախականությունների բաշխման ազգային նոր աղյուսակ, քարտեզագրվել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից օգտագործվող մալուխային ցանցը, մշակվել եւ շահագրգիռ մարմինների քնարկմանն է ներկայացվել արտաքին առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային եւ բարձր հաճախականության սարքերի ներմուծման լիցենզիաների եւ եզրակացությունների տրամադրման կարգը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նախարարը:
Անդրադառնալով փոստային ծառայությունների մատուցման բնագավառին, ժամանակավոր երկարաձգվել է «Հայփոստ» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագիրը, մշակման փուլում է գտնվում միջազգային մրցույթի անցկացման կարգն ու չափորոշիչները:



