Նոր թեստը թույլ կտա պարզել, թե ինչքան ժամանակ է մնացել ապրելու քաղցկեղով հիվանդին
МЕЖДУНАРОДНОЕՕնկոլոգիական նոր թեստը թույլ կտա պարզել, թե ինչքան ժամանակ է մնացել ապրելու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդներին։ Այս մասին մասնագետները հայտնել են Clinical Cancer Research գիտական ամսագրին։
Ֆրանսիացի գիտնականները բացահայտել են, որ հիվանդների մոտ, որոնց արյան մեջ հայտնաբերվել է քաղցկեղ, կանխատեսումներն ավելի վատ են։ Գիտնականների փորձին մասնակցել է ենթաստամոթսային գեղձի քաղցկեղ ունեցող 348 հիվանդ։ Այն հիվանդները, որոնց մոտ քաղկեղցի ԴՆԹ չի հայտնաբերվել, ապրել են 19-32 ամիս, իսկ մյուսները՝ շուրջ 6 ամիս։
Ամեն տարի գրեթե 300 հազար մարդու մոտ ախտորոշվում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Ըստ վիճակագրության՝ այս ախտորոշմամբ հինգ տարուց ավել ապրում են հիվանդների 20 տոկոսը։ Քաղցկեղի այս տեսակը սովորաբար ախտորոշվում է շատ ուշ, երբ բուժումն արդեն որևէ օգուտ չի տալիս։



