«Հրանտի ընկերներ»-ն արդարություն են պահանջում Դինքի դատական գործում
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլի արդարադատության պալատում դեկտեմբերի 19-ից 23-ը կանցկացվեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության դատական գործի լսումները:«Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները հերթական դատական նիստից առաջ հավաքվել են արդարադատության պալատի մոտ և պահանջու են բացահայտել սպանության իրական մեղավորներին: Այս մասին հայտնում է «Ակօս» պարբերականը:
«Հրանտի ընկերներ» նախաձեռնության անունից հայտարարություն անող Բյուլենթ Այդընը հայտնել է, որ պետական շատ կառույցներ սպանությունից մեկ տարի առաջ իմացել են, որ նման հանցագործություն է ծրագրվում:
Նա շեշտել է, որ երկար տարիների դատավարությունը ցույց է տվել, որ երկրի ոստիկանության ու հետախուզության ներկայացուցիչները պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են բարդել, և նրանցից ոչ մեկը հանցագործությունը կանխելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել



