Ереван, 14.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Երազների նշանակությունը

ЛАЙФ

ԱԳՌԱՎ
Եթե դուք երազում տեսել եք ագռավ, ապա պետք է զգուշանաք, քանի որ այն խորհրդանշում Է թշնամիների չարությունը, դաժանությունը և խարդավանքը։

ԱԹՈՌ
Երազում աթոռին նստելը նշանակում է, որ դուք լավ պաշտոն կստանաք կամ բարենպաստ իրավիճակում կհայտնվեք։ Դատարկ աթոռը նշանակում Է, որ դուք լուր կստանաք մի մարդուց, որին վաղուց չեք տեսել։

ԱԼԲՈՄ 
Եթե երազում դուք ալբոմի մեջ նայում եք հարազատների նկարները, ապա նշանակում Է, որ նրանցից մեկը վաղաժամ կմահանա։ Եթե ձեր ալբոմի մեջ կան շատ գեղեցիկ նկարներ և բանաստեղծություններ, ապա դուք շուտով լավ լուր կստանաք և ընկերների շրջապատում լավ ժամանակ կանցկացնեք։ Ալբոմի մեջ անծանոթի նկար տեսնելը նշանակում Է ծանոթություն մի մարդու հետ, որն այնուհետև կդառնա ձեր սիրելին։

ԱԾԵԼԻ
Ածելին երազում տեսնելը նշանակում Է վտանգ և տխրություն։ Եթե ածելին սուր չէ և քերծում է, ապա դուք կվիրավորվեք ձեր ընկերների և հարազատների քննադատություններից։ Ածելի գնելը նշանակում է անելանելի տխրություն։ Այն նվիրելը կնշանակի, որ դուք կդավաճանեք ձեզ վստահող անձնավորությանը։

ԱԿԱՆՋՕՂ
Եթե չամուսնացած աղջիկները երազում տեսնում են, որ իրենք ականջօղեր են կրում, ապա նշանակում է, որ շուտով կամուսնանան և իրենց ամուսինների հետ երջանիկ կապրեն։ Երազում ամուսնացած կնոջը ականջօղով տեսնելը նշանակում է, որ դուք նախանձում եք ուրիշի երջանկությանը։ Ականջօղեր կորցնելը նշանակում է, որ ձեզ կլքեն երջանկությունն ու հաջողությունը։ Եթե երազում դուք նվեր եք ստացել ականջօղեր, ապա ձեր կյանքում տեղի կունենան երջանիկ փոփոխություններ։

ԱԿՆՈՑՆԵՐ
Ակնոցների վերաբերյալ յուրաքանչյուր երազը նշանակում է, որ դուք ինչ-որ մեկին չեք վստահում կամ էլ ձեզ չեն վստահում, ամենը կախված է նրանից, թե ակնոցներն ում են պատկանում։

ԱՂԱՎՆԻ
Աղավնին անմեղության և զգացմունքների փոխադարձության նշան է։ Երազում աղավնի տեսնելը նշանակում է երջանկություն, հաջողություն և ուրախություն։

ԱՂԲ
Երազում աղբը կույտով հավաքելը նշանակում է հաջողություն այն գործում, որ նախաձեռնել եք։ Երբեմն այսպիսի երազը կանխատեսում է ժառանգություն ստանալ։ Աղբամանը փորփրելը կանխատեսում է վիճաբանություն։

ԱՂՋԻԿ
Երազում ձեր տանը շատ աղջիկներ տեսնելը կանխատեսում է հաճելի նորություն։ Երազում հիվանդ աղջիկը վատ լուրերի նախանշան է։ Երազում պարող բարետես աղջիկ տեսնելը նշանակում է սիրելի անձնավորության հետ հանդիպում։

ԱՂՎԵՍ

Երազում աղվես տեսնելը նշանակում է չարակամ անձանց կողմից խաբեություն և խորամանկություն։

ԱՂՔԱՏԵրազում աղքատ լինելը նշանակում է կարիքի, զրկանքի մեջ լինել, անհաջողություն և հիասթափություն ապրել։

ԱՄԱՆՈՐ
Ամանորի մասին երազ տեսնելը միշտ բարենպաստ է և կանխատեսում է նոր տպավորություններ, հույսեր, նոր երջանկություն և նոր հաջողություններ։

ԱՄԱՌ
Ձմռանը երազում ամառ տեսնելը նշանակում է բարի հույսեր, որ կյանքում ամեն ինչ կկարգավորվի։ Այսպիսի երազը նաև լավ նորությունների նշան է։

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ամուսնալուծության մասին երազը նշանակում է գործերում անհաջողություն և ապրումներ։

ԱՄՈՒՍԻՆ
Երազում ամուսնուն հիվանդ, գունատ տեսնելը նշանակում է անախորժություն։ Ամուսնուն գեղեցիկ և առողջ տեսնելը երջանկության նշան է:

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Եթե ամուրի տղամարդը երազում տեսնում է, որ ամուսնացել է գեղեցիկ աղջկա հետ, ապա նրան սպասվում են հաջողություն և շահավետ գործեր։ Եթե կանայք երազում տեսնում են, որ իրենք հարսնացու են, ապա նրանց սպասվում է տխրություն, վեճ և վիրավորանք։

ԱՄՊՐՈՊ (ԿԱՅԾԱԿ)
Երազում ամպրոպը և կայծակը կանխատեսում են գործերում մեծ հաջողություններ, իսկ սիրահարների համար՝ ամուսնություն։ Սակայն եթե կայծակ է փայլատակում, իսկ ամպրոպ չկա, ապա ձեզ սպասվում են մեծ փորձություններ և վտանգ։

ԱՅԳԻ
Երազում կանաչ և ծաղկած այգի տեսնելը երջանկության և հաճույքի նշան է։ Սրգատու ծառերով այգին՝ հասած մրգերով զարդարված, կանխատեսում է հարստություն և երջանկություն։ Աշնանային այգին նշանակում է որոշակի հարաբերությունների, երջանկության ավարտ։ Սերկ ծառերով այգին նշանակում է տխրություն ևանհաջողություն։

ԱՅՐԻ (ԿԻՆ ԿԱՄ ՏՂԱՄԱՐԴ)
Եթե երազում դուք այրիացել եք, ապա սիրո մեջ դուք մրցակից ունեք։ Երբեմն այսպիսի երազը կանխատեսում է մեծ փոփոխություններ կյանքում։

ԱՅՐՎԱԾՔ
Եթե երազում տեսել եք, որ մարմնի վրա կան այրվածքներ, ապա ձեզ սպասվում է խայտառակություն և վատ համբավ։

ԱՆԱՆՈՒԽ
Եթե դուք տեսնում եք, որ բույսն աճում է ձեր աչքերի առջև, ապա ձեզ սպասվում է մեծ հաջողություն։ Անանուխ տեսնելը նշանակում է զգացմունքայնություն։

ԱՆԱՊԱՏ
Երազում անապատում հայտնվելը նշանակում է, որ ձեզ սպասվում է մեծ անհանգստություն կամ էլ դուք կտառապեք միայնությունից։

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԻՆ
Անբարոյական կնոջը երազում այցելելը նշանակում է, որ դուք ձեր առողջությամբ կհատուցեք ստացած եկամտի համար։

ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵԼ
Երազում անգործության մատնվելը և անհոգ կյանք վարելը նշանակում է անհաջողգ ործեր և սին հույսեր։

ԱՆԴՈՒՆԴ
Երազում անդունդ տեսնելը կամ նրա եզրին հայտնվելը մեծ վտանգի, տխրության, կորստի, հիասթափության և հոգսերի նշան է։

ԱՆԻՎ
Եթե դուք երազում տեսել եք պտտվող անիվ, ապա սպասեք մեծ փոփոխությունների, իրադարձությունների արագընթաց զարգացման, տարբեր խնդիրների արագ լուծման։

ԱՆԾԱՆՈԹ
Երազում անծանոթները կա՛մ ձեր հովանավորներն են, ընկերները, պահապան հրեշտակները, կա՛մ էլ ձեր թշնամիները և չար ոգիները։

ԱՆԿՈՂԻՆ
Երազում սեփական անկողինը տեսնելը կամ նրա մեջ պառկելը նշանակում է հիվանդություն։ Կեղտոտ անկողինը նշանակում է, որ դուք շուտով կլսեք, որ ձեր հարազատներից կամ ընկերներից ինչ-որ մեկը հիվանդ է։ Կոկիկ հարդարած անկողինը ընտանեկան երջանկության և բարեկեցության նշան է։ Եթե դուք տեսել եք, որ կրկին հարդարում եք անկողինը, ապա նշանակում է, որ ձեզ կայցելի ձեր ընկերը։

ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում ինչ-որ անհեթեթ բան եք տեսնում և դրանից վրդովվում եք, ապա ձեզ սպասվում է սիրային կիրք կամ էլ անսովոր իրադարձություն։

ԱՆՁՆԱԳԻՐ
Երազում անձնագիր տեսնելը կամ ստանալը նշանակում է, որ դուք պետք է ավելի համարձակ գործեք ցանկալիին հասնելու համար։ Անձնագրի կորուստը նշանակում է մտադրությունների չիրագործում։

ԱՆՁՐԵՎ
Անձրևի տակ թրջվելը նշանակում է ընտանեկան անհաշտություններ կամ հիվանդություն։ Քամու ուղեկցությամբ հորդառատ անձրևը անհաջողության, հիասթափության և կորստի նշան է, մեղմ անձրևը՝ արդարացման և զղջման։

ԱՆՄՈՌՈՒԿ
Անմոռուկները համարվում են հին զգացմունքների, նախկին սիրո կամ մոտ մարդու մասին հիշողության խորհրդանիշներ։

ԱՆՏԱՌ
Երազում մութ անտառը տխրության, գործերում անհաջողության նշան է։ Լուսավոր անտառը՝ ողողված արևի շողերով, լի թռչունների դայլայլով, ռոմանտիկ տրամադրության, հաճելի նորություններ ստանալու, սիրելիի հետ հանդիպման նշան է։ Չորացած անտառը հիասթափության, խորտակված հույսերի նշան է։

ԱՆՑՔ
Եթե երազում ձեր հագուստի վրա անցք տեսնեք, ապա դուք դրամի կարիք կզգաք, կունենաք պարտքեր, եթե այդ հագուստը երազում չվերանորոգեք։

ԱՇԽԱՏԱՆՔ
Եթե երազում դուք տեսել եք, որ կորցրել եք ձեր աշխատանքը, դուք շուտով կսարսափեք գալիք փոփոխություններից։ Երազում ծանր աշխատանք կատարելը մեծ անախորժությունների, կարիքի, աղքատության նշան է։ Եթե երազում տեսնում եք, որ ձեր աշխատանքը մեկ ուրիշն է անում, ապա շուտով դուք աշխատավայրում անախորժությունների կհանդիպեք։

ԱՇՈՐԱ
Երազում աշորա տեսնելը նշանակում է հարստություն և բարգավաճում։

ԱՇՈՒՆ
Երազում աշուն տեսնելը նշանակում է նախաձեռնած գործերի բարեհաջող ավարտ կամ սեփականության ձեռք բերում։

ԱՉՔ
Երազում հիանալի տեսողություն ունենալը մեծ հաջողության և ճանաչման նշան է։ Եթե երազում ձեր տեսողությունը վատացել է կամ էլ պարզ չեք տեսնում, ապա ձեզ սպասվում են դրամային դժվարություններ։ Երազում գեղեցիկ աչքեր տեսնելը նշանակում է մեծ կապվածություն, սև աչքեր տեսնելը՝ թշնամիներին պատժել, խոնարհած աչքեր տեսնելը՝ կեղծավորություն, իսկ փակ աչքեր տեսնելը նշանակում է անհեռատեսություն և անհրաժեշտ է իրադրությունը պարզաբանել։

ԱՊԱԿԻ
Երազում ապակի տեսնելը նշանակում է խաբեություն, վախ կամ տխրություն։ Ապակու միջով նայելը սպասողական վիճակի նշան է։ Խոշորացնող ապակին նշանակում է, որ ղուք հակված եք չւսփազանցության և խուճապի մատնվելուն։

ԱՊԱՐԱՆՔ
Երազում մեծ, գեղեցիկ, արևի շողերով ողողված ապարանք տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքում սպասվում են լավ փոփոխություններ և բարեկեցության բարելավում։ Ավերված կամ թալանված ապարանք տեսնելը նշանակում է աղքատություն, հիվանդություն կամ երազանքի չիրագործում։

ԱՊՏԱԿ
Երազում ապտակ ստանալը նշանակում է անարդարացի վիրավորանք, դառնություն և հիասթափություն հարազատ մարդու նկատմամբ։
ԱՌԱՎՈՏ
Երազում առավոտը նշանակում է ինչ-որ նոր բան՝ ծանոթություն, նոր սեր կամ նոր գործ։ Թարմ, արևոտ առավոտը նշանակում է, որ սկիզբը հիանալի կլինի, մռայլ, ցուրտ առավոտը նախաձեռնած գործերում անհաջողության նշան է։

ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆ
Երազում հարուստ և ապահովված կյանք տեսնելը նշանակում է իրական կյանքում հիասթափություն, աղքատություն և կարիք։

ԱՌՆԵՏ
Երազում առնետ տեսնելը նշանակում է վտանգավոր թշնամիներ։ Կարող է նաև նշանակել մեր հարազատներին, ովքեր մեզ պատճառում են բազում հոգսեր և դառնություն։
ԱՌՈՒ
Երազում առվի մեջ ընկնելը նշանակում է գործերում անհաջողություն։ Առուն շրջանցելը կամ վրայով թռնելը նշանակում է, որ դուք հաջողությամբ կհաղթահարեք դժվարությունները։
ԱՌԵՎՏՈՒՐ
Երազում գնելն ավելի լավ է, քան վաճառելը։ Բայց տեսնել, որ ինչ-որ բանի համար դուք տալիս եք գումար, նշանակում է կորուստ՝ հիմնականում անձնական կյանքում։ Երազում որևէ բան գնելը նշանակում է փոքր եկամուտ։

ԱՍԵՂ
Երազում ասեղտեսնելը նշանակում է անախորժություններ։ Եթե երազում դուք ասեղով ծակել եք ձեզ, ապա ձեր հարազատի հետ կվիճեք։ Եթե երազում տեսել եք, թե ինչպես եք ասեղով աշխատում, ապա հարազատ մարդուց բաժանում է սպասվում։
ԱՍՊԵՏ
Երազում ասպետ տեսնելը նշանակում է արտասովոր իրադարձություն, որը ձեզ մեծ ուրախություն կպատճառի։

ԱՍՏԻՃԱՆ
Երազում աստիճան տեսնելը նշանակում է ճանապարհ, գործերում հաջողություն, վերընթաց, նպատակների իրագործում և հարգանք։

ԱՍՏՂ
Եթե դուք երազում տեսել եք վառ, մաքուր և պարզ աստղեր, ապա ձեր կարգավիճակում սպասվում են փոփոխություններ դեպի լավը։ Խամրած կամ ձեր աչքի առջև անհետացող աստղերը կանխատեսում Են մեծ կորուստներ, դառնություն ևտխրություն։ Երազում ընկնողաստղտեսնելը նշանակում է մահ կամ սննկացում։ Ձեր ձեռքի մեջ ընկնող աստղեր տեսնելը նշանակում է նվիրական երազանքի իրականացում։

ԱՍՏՎԱԾ
Երազում Աստծուն տեսնելը նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է զգուշանա։ Երազում Աստծուն աղոթելը լավ նախանշան է։ Եթե երազում Աստված ձեզ օրհնում է, ապա ձեզ սպասվում են բազում հիանալի և անսպասելի փոփոխություններ։ Երազում Աստծուն շնորհակալություն հայտնելը նշանակում է, որ կվերադարձնեք բոլոր նրանց սերը, ում աշխարհում շատ եք սիրում։

ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ
Աստվածամորը երազում վեհ հանդերձանքով տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքում մեծ և երջանիկ փոփոխություններ են սպասվում։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
Եթե երազում դուք կարդում կամ թերթում եք Աստվածաշունչը, ապա ձեզ սպասվում են փորձություններ, որոնք դուք արիաբար կհաղթահարեք։

ԱՎԱԶ
Երազում ավազ տեսնելը նշանակում է աղքատություն, դրամական կորուստ։ Եթե ավազը ոսկեգույն է, ապա հարստությունը ձեզ կկուրացնի։

ԱՎԵԼ
Յուրաքանչյուր երազ ավելի, ցախավելի և նման այլ սարքերի վերաբերյալ կանխատեսում է վեճեր, խոսակցություններ, հարաբերությունների պարզաբանում։ Երբեմն այն նշանակում է դրամական դժվարություններ։

ԱՏԱՄ
Երազում ատամները խորհրդանշում են հարազատ և մոտ մարդկանց։ Հարթ և հավասար ատամները նշանակում են ընտանիքում բարեկեցություն և գործերում հաջողություն։ Սուգ, կեղտոտ, անցքերով կամ ընկնող ատամները նշանակում են տխրություն, ծանր ապրումներ, հիվանդություն և այլ դժբախտություններ։ Երազում ընկնող (առանց արյան) ատամ տեսնելը նշանակում է ընտանիքում տարեց մարդու մահ։ Երազում առանց ատամ մնալը մեծ ղժբախտության նշան է։

ԱՐԹՆԱՑՆԵԼ
Երազում ինչ որ մեկին արթնացնելը փոփոխության նշան է։ ԱՐՇԱԹ
Երազում արծաթ տեսնելը նշանակում է, որ ծեր գործերը բարեհաջող կընթանան, եթե դուք չծուլանաք և դժվարություններից չերկյուղեք։ Երազը նաև հուշում է, որ պետք է զգուշանաք և սխալ թույլ չտաք, որը կարոդ է խափանել ձեր գործը։

ԱՐԾԻՎ
Երազում արծիվ տեսնելը արագության և արիության նշան է։ 

ԱՐԿԱԾ
Եթե երազում դուք տեսնում եք, որ մասնակցում եք զարմանահրաշ և գրավիչ արկածների, ապա դուք շուտով մասնակցություն կունենաք ինչ-որ վտանգավոր գործարքի։

ԱՐՁԱԳԱՆՔ
Երազում արձագանքը նշան է հանդիսանում անսպասելի աջակցության, ընկերական խորհրղի. որից դուք կօգտվեք։

ԱՐՅՈՒՆ
Երազում արյուն տեսնելը կյանքի, առողջության, բարեկեցության, բարեկամության նշան է։ Երազում արյունահոսություն տեսնելը նշանակում է կորուստ և վատառողջություն։ Ձեր ձեռքերին արյուն տեսնելը անզգուշության պատճառով սպառնալիք վտանգի նշան է։ Երազում ուրիշի արյուն տեսնելը կանխատեսում է հարազատի կամ ծանոթի հիվանդություն։

ԱՐՋ
Երազում արջ տեսնելը նախազգուշացնում է, որ շուտով դուք կհանդիպեք կոպիտ ուժի կամ քաջ արարքի։

ԱՐՑՈՒՆՔ
Երազում դեմքին արցունքներ տեսնելը անսպասելի ուրախության նշան է։ Երազում լացած դեմք տեսնելը նշանակում է գործերում անսպասելի հաջողություն, որը ձեզ մեծ օգուտ կբերի։

ԱՐԵՎ
Վառ և պայծառ արև տեսնելը հարազատների հետ քնքուշ վերաբերմունքի նշան է։ Կիզիչ և տոթ արևը հիվանդության, դժվարությունների և ապրումների նշան է։ Եթե երազում ամպերը ծածկում են արևը, ապա սպասեք անախորժությունների։ Մայր մտնող արևը նշանակում է գործերի կամ կյանքի մի փուլի վերջ, ծագող արևը՝ կյանքի նոր փուլի սկիզբ, նոր հաջողություններ, նոր սեր։

ԱՓ
Երազում ձեռքի ափը նշանակում է ճակատագիր։ Պարզ գծերով հարթ ափը այդ անձի համար նշանակում է հաջողություն և հարստություն։ Եթե դուք կորցրել եք ձեր աջ դաստակը, ապա շուտով դուք կկորցնեք վստահելի մարդու կամ էլ կկորցնեք ձեր աշխատանքը։

ԱՓՍԵ
Երազում սեղանին ափսե դնելը նշանակում է՝ հյուրեր եք ընդունելու։ Կոտրված ափսեն նշանակում է հարաբերությունների խզում կամ կորուստ։

ԱՔԼՈՐ
Երազում աքլոր տեսնելը նախազգուշացնում է պճնամոլի հետ հանդիպման մասին։

Աղբյուրը` Slaq.am

Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна