Վանաձորում հրազենային վնասվածք ստացած երիտասարդի վիճակը կայունացել է
ОБЩЕСТВОՎանաձորում դեկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 27-ամյա երիտասարդի վիճակը կայունացել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Վանաձորի հիվանդանոցի տնօրեն Վարդան Աբովյանը:
27-ամյա երիտասարդը ստացել էր թոքի վնասում, որը վիրահատությամբ վերականգնվել է: Դավիթ Քոչարյանը դեռեւս գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 15-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով կրած հրազենից Վանաձորի Ուսանողական փողոցում գտնվող սրճարանի մոտ կրակոցներ է արձակել նույն քաղաքի բնակիչ, 27-ամյա Դ.Քոչարյանի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում Դ.Քոչարյանը ճանաչվել է տուժող, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք վկաներ:
Նշենք, որ Դավիթ Քոչարյանը նախկինում 8 տարվա ազատազրկման է դատապարտվել 23-ամյա երիտասարդի սպանության համար: Վարկած կա, որ սպանված երիտասարդի ընկերներն են օրերս հաշվեհարդար տեսել Քոչարյանից:



