Թոմաս Տուխել. Հաղթեցինք բնավորության շնորհիվ
СПОРТԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է հաղթանակը ռուսական «Կրասնոդարի» նկատմամբ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում:
«Առաջին խաղակեսում մեր թիմի խաղից գոհ չեմ: Ընդմիջումից հետո սկսեցինք խաղալ ավելի ակտիվ եւ ուժի դիրքերից: Մենք այնքան էլ լավ չէինք շարժվում եւ կարողացանք հաղթել բնավորության շնորհիվ: «Կրասնոդարը» լավ թիմ է, որը 4:0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին», 2:0 հաշվով՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: Լավ դրսեւորեց իրեն հաղթական գոլի հեղինակ Պարկ Չժու Հոն, որին ես միշտ կարող եմ վստահել»,- Տուխելի խոսքը մեջբերում է Ruhr Nachrichten-ը:
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը «Կրասնոդարին» հաղթել է 2:1 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



