Սոնե Սիլվերն իր ընտանիքի համալրման և ամանորյա ռոմանտիկ երեկոյի մասին
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Դուբայ, Փարիզ, Պրահա. ամուսնական երկար ճանապարհորդությունից հետո երգչուհի Սոնե Սիլվերը 2017-ը կդիմավորի Երևանում: Tert.am Life-ի հետ զրուցում այս մասին ասաց երգչուհին: «Անսովոր զգացողություն ունեմ, որ Նոր տարին հայրական տանը չեմ դիմավորելու: Մեծ պատասխնատվություն եմ զգում: Եթե առաջ մեր տանը մայրս էր գլխավոր դերում, հիմա ես եմ իմ առանձին ընտանիքում, առանձին տան մեջ: Շատ հաճելի զգացողություն ունեմ և ոգևորված սպասում եմ գալիք տարվան»,- ասաց Սոնեն:
Խոսելով ավանդական տոնական սեղանի մասին՝ Սոնեն նշեց, որ իր մայրը, անպայման, կօգնի իրեն այդ հարցում: «Օգնության կարիք միանշանակ կունենամ: Այդ հարցում մայրս ինձ կօգնի: Կարծում եմ ամեն ինչ չէ, որ ինքս կպատրաստեմ»,-հավելեց Սոնեն:

Ամանորյա հեքիաթային գիշերը Սոնեն կդիմավորի ամուսնու հետ իրենց տանը: Նրա խոսքով. «Ես ամեն տարի յուրահատուկ ձևով եմ անցկացրել և այս տարի էլ բացառություն չէ: Միայն կասեմ, որ ռոմանտիկ երեկո է լինելու»:
2017-ի հետ կապված երգչուհու սպասելիքները շատ են՝ թե՛ աշխատանքում և թե՛ անձնականում: «2017-ին կարծում եմ ժամանակն է ավելի աշխատելու: Վերջի շրջանում պասիվ եմ եղել և կարելի է ասել մի լավ հանգստացել եմ: Հիմա ժամանակն է ակտիվ գործունությամբ զբաղվել: Տարվա ընթացքում կլինեն շատ նախագծեր, ծրագրեր: Հուսամ կհասցնեմ իրագործել այն, ինչ մտածել եմ»,- նշեց
Հետաքրքրվեցինք արդյոք նորաստեղծ ընտանիքում համալրում չի սպասվում, երգչուհին պատասխանեց. «Ես երեխաներ շատ եմ սիրում և երբեք չեմ մտածում չուզենալու մասին, բայց դա այնպիսի բան է, որ պլանավորել չես կարող: Դրա համար կասեմ՝ Աստված առաջ»:


Նյութը՝ Մելինե Տոնոյանի



