Չեխիայում մառախուղն ու մերկասառույցը կաթվածահար են արել երթեւեկությունը
ОБЩЕСТВОՉեխիայի տարբեր հատվածներում այսօր՝ դեկտեմբերի 18-ի առավոտյան մերկասառույցն ու մառախուղը բազմաթիվ վթարների պատճառ են դարձել. Երկու մարդ մահացել է, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ոստիկանությունը խնդրում է մարդկանց մնալ տներում, հաղորդում է Չեխիայի հեռուստատեսությունը։ «Նյուրնբերգ-Պրահա-Բրատիսլավա-Վիեննա մայրուղում խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ 17 մեքենաների մասնակցությամբ։ Վթարի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս 10-ը՝ վիրավորվել։ Ուղղաթիռների եւ շտապօգնության մեքենաների օգնությամբ վիրավորներին հասցրել են հիվանդանոցներ։ Բրնո քաղաքի ուղղությամբ երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է»,-ասվում է հաղորդագրությունում։
Հանրապետական ճանապարհային վարչության մամուլի քարտուղար Յանա Ռիդլայի խոսքով, ուժեղ մառախուղը աստիճանաբար Պրահայից շարժվում է դեպի արեւելք, դեպի Բռնո, սակայն ճանապարհներին դեռեւս մերկասառույցը պահպանվում է։ Երկրի տարբեր շրջաններում ջերմաստիճանը կազմում է 0-3 աստիճան։



